Սպիտակ տունը սողում է Վլադիմիր Պուտինի առջև և դավաճանnւմ ուկրաինացիներին. Օբամա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍպիտակ տունը սողում է Վլադիմիր Պուտինի առջև և դավաճանում ուկրաինացիներին: Այս մասին նախընտրական քարոզարշավի ժամանակ ասել է ԱՄՆ նախկին նախագահ Բարակ Օբաման:
«Մինչ մենք վանում ենք մեզանից այնպիսի առանցքային դաշնակիցների, ինչպիսին Կանադան է, Սպիտակ տունը սողում է Վլադիմիր Պուտինի առջև և դավաճանում ուկրաինացիներին, ովքեր պայքարում են իրենց ազատության և ժողովրդավարության համար: Մի՛ սուլեք, քվեարկե՛ք»,- հայտարարել է Օբաման:
Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգներում միջանկյալ ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 3-ին: Դրանց ընթացքում կվերընտրվի ԱՄՆ Կոնգրեսի Սենատի մեկ երրորդը և Ներկայացուցիչների պալատն ամբողջությամբ, ինչպես նաև 36 նահանգի և տարածքների նահանգապետերը: Կոնգրեսի երկու պալատներն էլ ներկայումս գտնվում են հանրապետականների վերահսկողության տակ:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



