Երևան, 29.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում․ իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում․ իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները
Ազգային ժողովի դահլիճը հերթական անգամ վերածվեց փողոցային թասիբի ու ձեռնամարտի թատերաբեմի, որտեղ իշխող վարչախումբը, դեմ առնելով քաղաքական պատին, ցուցադրեց իր ամբողջական սնանկությունը։ Երբ չկան փաստարկներ, երբ երկրի համար ճակատագրական հարցերին բովանդակային պատասխան տալու քաղաքական ուղեղը սպառված է, իշխանական թևն անցնում է իրեն հարազատ ու փորձված զբաղմունքին՝ բացահայտ սադրանքին, անձնական վիրավորանքներին ու դահլիճային «ռազբորկաներին»։


Պատճառը պարզ է ու ակնհայտ․ իշխանությունն այնքան քվե չունի, որ կարողանա միայնակ առաջ տանել իր միակողմանի զիջումների պրոցեսը, իսկ ընդդիմությունը կտրուկ ու անհողդողդ մերժում է ազգային ու պետական հարցերում որևէ «սակարկություն»։ TRIPP-ի շուրջ անհասկանալի ու վտանգավոր շտապողականությունը, Խաղաղության պայմանագրից առաջ միակողմանի զիջումները, Ալիևի առաջադրած պահանջներով Սահմանադրություն փոխելու հակառակորդի օրակարգն առաջ մղելը. ահա այն կենսական հարցերը, որոնց առջև ընդդիմությունը կանգնեցրել է իշխանությանը։


Հասկանալով, որ ընդդիմությունից անգամ մեկ մանդատ «պոկել» անհնար է, և Ալիևի պարտադրված Սահմանադրության տարբերակը պարզապես չի անցնելու, ՔՊ-ականների նյարդերը տեղի են տվել։ Չկարողանալով հասնել իրենց ուզածին՝ անցել են բացահայտ սադրանքների։ Իրենց տարբեր «խոսափողների» ու կադրերի միջոցով ուղղակի կրքեր են հրահրում, դահլիճը վերածում մարտադաշտի, որպեսզի հանրության միտքը զբաղեցնեն էժանագին «շոուներով» ու այդ աղմուկի տակ փորձեն հերթական մանիպուլյացիաներով փրկել իրենց օրհասական իրավիճակը։


Եվ այս ամենի ֆոնին՝ իշխանական «էլիտայի» արձագանքը պարզապես տրագիկոմեդիա է։ Նիկոլ Փաշինյանն ու նրա տեղակալ Ռուբեն Ռուբինյանը, մոռանալով պետական այրի կերպարն ու երկրի ծանրագույն վիճակը, սոցցանցերում «ով ում հասցրեց հարվածել» մակարդակի դպրոցական կծմծոցներով ու ֆիզիկական ուժի շուրջ սարկաստիկ մեկնաբանություններով են փորձում ինքնահաստատվել։ Սա միայն ծիծաղելի չէ, սա ողբերգական է․ երկրի ղեկավարն ու ԱԺ փոխխոսնակը սոցցանցային էժանագին փոխհրաձգությամբ են տոնում իրենց պատգամավորների սադրիչ «հաջողությունները»։ Մարդիկ, որոնք արդեն ամիսներ շարունակ հանրության նյարդերն են սղոցում անհոդաբաշխ հայտարարություններով ու զիջումների շարանով, հանկարծ զարմանում են, որ լկտիությունն ու բացահայտ սադրանքը ստանում են արժանի պատասխան․ ինչպես արձանագրեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը․ «ովքեր ամբիոններից ուղղակի մեր նյարդերը սղոցում էին, կերան, բերնին կերան ու լավ կերան»։


Այս ամենը ևս մեկ անգամ ի ցույց է դնում այն դրամատիկ իրականությունը, որում հայտնվել է երկիրը․ իշխող վարչախումբը սպառել է իրեն թե՛ բարոյապես, թե՛ քաղաքականապես։ Երբ պետության առջև ծառացած են գոյաբանական սպառնալիքներ, երկրի թիվ մեկ քաղաքական մարմինը ղեկավարողները զբաղված են էժանագին «շոուներով» ու փողոցային մակարդակի սադրանքներով։ Բայց որքան էլ փորձեն աղմուկի, բռունցքների ու սոցցանցային ծաղրի տակ թաքցնել սեփական անօգնականությունը, միևնույն է՝ հանրության աչքից ոչինչ չի վրիպում։ Քաղաքական սնանկությունը ծածկել անհնար է․ երբ չկա միտք ու ծրագիր, մնում է միայն սադրանքը, իսկ դրա ավարտը միշտ լինում է նույնը՝ քաղաքական ջախջախիչ վախճան։


Կարդացեք @oratert

Վահագն Ալեքսանյանին պետք է շտապ մանդատից զրկել. Աննա ԿոստանյանԵրևանից Միներալնիե Վոդի ուղևորվող «Ազիմուտ» ավիաընկերության ինքնաթիռը թռիչքից կարճ ժամանակ անց վերադարձել է «Զվարթնոց» օդանավակայան Իսկ դուք նկատեցի՞ք, որ ԱԺ նիստերի դահլիճի դուռը դրսից փակել էին. Աննա Կոստանյան72-ամյա թոշակառուն թունավոր հեղուկ է խմել և մահացել Պեսկովը հայտարարել է, որ Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները չեն ներառում ԵՄ մասնակցությունը Եվրոպական կենտրոնական բանկի տնօրենը հայտարարել է հրաժարական տալու մասին Ռուսաստանը ենթարկվել է անօդաչուների ամենազանգվածային հարձակումներից մեկին. խոցվել է 1200 ԱԹՍ Կոնվերս Բանկը միացել է «ՔոՔո» և «Դինգո Թիմ» ՀԿ-ների նախաձեռնությանը Կադրեր՝ այսօրվա ԱԺ միջադեպիցՍերբիայում նոյեմբերի 1-ին կրկնակի քվեարկություն տեղի կունենա Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում․ իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները Փաշինյանը ստել է հանրությանը, իսկ Ալիևը՝ Փաշինյանին. Նարեկ ԿարապետյանԴուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Մարդիկ, ովքեր մեր ներվերը սղոցում էին, բերնին կերան ու վատ կերան. Նարեկ Կարապետյան Երևանում փլուզում է տեղի ունեցել. քաղաքացիներ են մնացել փլատակներում Հորմուզի նեղուցում՝ Օմանի ափերի մոտ, նավ է բռնկվել The Atlantic-ը հաղորդել է Մասկի՝ Ուկրաինայի հարցում փոփոխվող դիրքորոշման մասին Հոկտեմբերի 29-ը Կաթվածի համաշխարհային օրն է Թվով մի քանի հոգով շատ եք, կարծում եք՝ կարաք մեզ սպառնա՞ք. ոչ մեկ մեզ չի կարա ճնշի. Հարությունյան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան«ՀայաՔվեի» աջակցությամբ նկարահանված «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմը կցուցադրվի նոյեմբերի 11-ին Ալեքսանյանն իրան Տարզանի տեղն էր դրել, ամեն ինչ արեցին, որ սադրեն, գլխավորը՝ ֆեյքերի ղեկավարն էր Իշխանությունը վախեցնում է մարդկանց, որ եթե իրենք չլինեն, աշխարհի վերջը կգա. Աննա ԿոստանյանԵթե Ռուբինյանը ընդմիջում հայտարարեր, միջադեպը նման շարունակություն չէր ստանա. Աբրահամյան Ուշակով. Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև բանակցությունները տեղի կունենան նոյեմբերի 4-ից հետո Նիկոլ Փաշինյանի իշխանության սադրիչ գործելաոճը հասավ Ազգային ժողովի դահլիճԱՄՆ-ն ընդլայնում է իր ներկայությունը Կովկասի և Կենտրոնական Ասիայի միջուկային էներգետիկայի ոլորտում ՀՀ-ում ոստիկաններն ու փրկարարները կարող են ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղաՍաուդյան Արաբիան Թուրքիային առաջարկել է իր տարածքում ռազմшբազա ստեղծել Ռուբեն Ռուբինյանն ու սադրիչ Չախոյանն են կրում տեղի ունեցածի ամբողջական պատասխանատվությունը Մինչև 200 հազար դրամ ստացող աշխատողները ևս կունենան առողջության ապահովագրություն Ազատանում բախվել են «Infinty»-ն և «Լադա»-ն․ կա վիրավnր Սադրիչ Տարոն Չախոյանին խրախուսեց անձամբ Ռուբեն Ռուբինյանը. Մարիաննա ՂահրամանյանԱրցախից տեղահանվածների աջակցությունը կերկարաձգվի, սակայն գումարի չափն այլ կլինի Ի՞նչ տեսք ունի ճապոնական «մաֆիան». «Փաստ»Նոյեմբերի սարսափելի օրերը․ կենդանակերպի որ նշանների համար ամսվա որոշ օրեր վատ կսկսվենՀՀ ԿԲ-ն զգուշացնում է իր անունից կեղծ փաստաթղթերի տարածման դեպքերի մասին Սպիտակ տունը սողում է Վլադիմիր Պուտինի առջև և դավաճանnւմ ուկրաինացիներին. Օբամա Տնտեսական աճի աղբյուրների հիմքը նեղանում է. հույսը՝ մի քանի ոլորտի վրա. «Փաստ»ԻՀՊԿ-ն հայտարարել է ամերիկյան MQ-1 ԱԹՍ-ի ոչնչացման մասին Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 29-ին Դիվանագիտական բառապաշարն ու հանրային հաղորդակցության լեզուն պետականության, ինստիտուցիոնալ հասունության և բանակցային լրջության առաջնային ցուցիչներից են. ԿամենդատյանԿԺԴՀ-ն շուրջ 10 hրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ. Կորեայի Հանրապետության ԶՈւ «Հովոս ասաց՝ մա՛մ, ես ապահով եմ, չմտածես իմ մասին». Հովհաննես Պողոսյանի ընտանիքը չգիտի, թե երբ ու որտեղ է անմահացել իրենց որդին. «Փաստ»Վենսը փորձում է վերսկսել բանակցությունները Իրանի հետ. WSJ Այն մասին, թե ինչու են իրականում Ալիևը և Փաշինյանը փորձում չեղարկել Հայաստանի անկախության հռչակագիրը. Ավետիք ՉալաբյանԵրևանում ընթացող COP17 համաժողովի բարձրաստիճան հատվածը մոտենում է ավարտին