«Վեոլիա ջուր»-ը հայտարարություն է տարածել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՎթարվել է Գյումրի քաղաքը սնող «Մայիսյան» օրվա կարգավորիչ ջրամբար լցվող 1000 մմ-ոց պողպատե ջրագիծը: Այդ մասին հայտնում է «Վեոլիա ջուր» ընկերությունը, տեղեկացնելով, որ քաղաքում արդեն հայտարարվել է ջրանջատում։
«Հաշվի առնելով ջրատարի մեծ տրամագիծը՝ համակարգի ամբողջական դատարկման համար պահանջվել է զգալի ժամանակ, ինչից անմիջապես հետո Վեոլիա Ջուր ընկերության «Շիրակ» շահագործման տեղամասի մասնագետները սկսել են վթարավերացման աշխատանքները։
Վեոլիայի թիմը կշարունակի աշխատել նաև գիշերը և կանի առավելագույնը, որ առավոտյան՝ հայտարարված ժամին, սպառողների ջրամատակարարումը լիովին վերականգնվի»,- ասվում է հաղորդագրության մեջ»։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



