Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀոկտեմբերի 30-ին` տեղական ժամանակով ժամը 00:31-ին (Գրինվիչի ժամանակով` հոկտեմբերի 29-ին ժամը 20։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.92⁰ և արևելյան երկայնության 45.77⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ 2․6 մագնիտուդով երկրաշարժ:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ:
Երկրաշարժը զգացվել է Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքում, Գնդեվազ և Սարավան գյուղերում, ինչպես նաև Սյունիքի մարզի Գորայք և Սառնակունք գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



