Երևան, 30.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Որոշ ուսուցիչների աշխատավարձը կփոխվի․ ում կվճարեն 300 հազար դրամ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Iravaban.net-ը ուսումնասիրել է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում ներկայացված՝ ՀՀ կառավարության 2022 թվականի ապրիլի 28-ի N 596-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։

 

Նախագծով առաջարկվում է փոփոխություններ կատարել ուսուցիչների կամավոր ատեստավորման, դրա արդյունքներով աշխատավարձի դրույքաչափի փոփոխության և հավելավճարների տրամադրման կարգավորումներում։ Մասնավորապես, նախատեսվում է 2028 թվականի հունվարի 1-ից սահմանված պայմանների դեպքում մեկ դրույք ծանրաբեռնվածության դիմաց 300 հազար դրամ դրույքաչափ սահմանել։

 

Նախագծով առաջարկվում է նաև հստակեցնել կրկին ատեստավորմանը մասնակցելու դեպքում ավելի բարձր կամ ավելի ցածր արդյունքների կիրառման կարգը, ինչպես նաև սահմանել, թե ինչ պայմաններում ուսուցիչը կարող է ավելի ցածր դրական արդյունքին համապատասխան հավելավճար ստանալ։ Փոփոխություններով նախատեսվում է նաև հստակեցնել ֆինանսական հաշվարկների համար հիմք ընդունվող տվյալների ամրագրման ժամկետները։

 

Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

 

Նախագծի նպատակն է խրախուսել ուսուցիչների մասնագիտական զարգացումն ու կրկին ատեստավորմանը մասնակցությունը, ինչպես նաև հստակեցնել դրույքաչափի փոփոխության և հավելավճարների տրամադրման պայմանները։

 

Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները, առաջարկվող լուծումները

 

Գործող կարգավորումները սահմանված են ՀՀ կառավարության 2022 թվականի ապրիլի 28-ի N 596-Ն որոշմամբ։ Նախագծով առաջարկվում է մի շարք փոփոխություններ կատարել այդ կարգում։

 

Մասնավորապես, առաջարկվում է 2027 թվականից սկսած ատեստավորումն անցած ուսուցիչների համար 2028 թվականի հունվարի 1-ից սահմանել մեկ դրույք ծանրաբեռնվածության դիմաց 300 հազար դրամ դրույքաչափ՝ նախագծով նախատեսված դեպքերում։

 

Կարգավորումը վերաբերում է այն ուսուցիչներին, որոնք ունեն կարգի 76-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված արդյունքը և կրկին մասնակցելու արդյունքում համարվել են ատեստավորված, ինչպես նաև այն ուսուցիչներին, որոնց կամավոր ատեստավորման արդյունքի հիման վրա սահմանված հնգամյա ժամկետը լրացել է՝ անկախ ատեստավորմանը մասնակցության ժամանակահատվածից։

 

Նախագծով նախատեսվում է նաև հստակեցնել կրկին ատեստավորման դեպքում ավելի բարձր կամ ավելի ցածր արդյունքի որոշման սկզբունքը։ Արդյունքների համեմատությունը կատարվելու է ըստ դրանցով նախատեսվող հավելավճարի իրավունքի։ Այսինքն՝ թեստավորման տոկոսային ցուցանիշի փոփոխությունն ինքնին չի նշանակում հավելավճարի չափի փոփոխություն։

 

Եթե արդյունքը բարելավելու նպատակով կրկին ատեստավորմանը մասնակցած ուսուցիչը ստանա ավելի ցածր արդյունք, ապա վերջին դիմած տարվա ատեստավորման արդյունքի վերաբերյալ հրամանի ընդունումից հետո 10-օրյա ժամկետում կարող է դիմում ներկայացնել՝ ավելի բարձր արդյունքի գործողության ժամկետի ավարտից հետո ավելի ցածր արդյունքին համապատասխան հավելավճար ստանալու համար՝ դրա գործողության ժամկետի մնացած ժամանակահատվածում։

 

Փոփոխություններ են առաջարկվում նաև «Ինֆորմատիկա» առարկայի անվանման կիրառության մասով։ Կարգի 8-րդ և 9-րդ կետերում առաջարկվում է այն փոխարինել «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն» անվանումով՝ հիմք ընդունելով հանրակրթության պետական չափորոշչով նախատեսված փոփոխությունը։

 

Ֆինանսական հաշվարկների համար առաջարկվում է հիմք ընդունել ուսումնական հաստատությունների կողմից Կրթության կառավարման տեղեկատվական համակարգ մուտքագրված տվյալները՝ հունվար և սեպտեմբեր ամիսների երրորդ շաբաթվա առաջին աշխատանքային օրվա ավարտի դրությամբ։

 

Նախագծով նախատեսվում է նաև լրացնել կարգի 80-րդ կետում հղումները՝ համատեղությամբ աշխատող ուսուցիչների նկատմամբ նոր դրույքաչափի կիրառությունը հստակեցնելու նպատակով։

 

 

Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

 

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ուսուցիչների մասնագիտական զարգացման և վարձատրության միջև կապի հստակեցում, կրկին ատեստավորման ֆինանսական հետևանքների կանխատեսելիության բարձրացում և հատկացումների հաշվարկման գործընթացի բարելավում։

 

 Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

 

Նախագծի մշակումը հիմնավորվում է կրթության զարգացման, ուսուցիչների մասնագիտական շարունակական զարգացման և վարձատրության փոխկապակցված մեխանիզմների ներդրման վերաբերյալ ռազմավարական փաստաթղթերով ու կառավարության ծրագրային դրույթներով։

 

 

Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

 

Նախագծի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն կառաջանա՝ պայմանավորված սահմանված դեպքերում մեկ դրույք ծանրաբեռնվածության դիմաց 300 հազար դրամ դրույքաչափի սահմանմամբ և վարձատրության վերահաշվարկով։ Պետական բյուջեի եկամուտների փոփոխություն չի նախատեսվում։ Ծախսերի կանխատեսվող ավելացման հաշվարկը ներկայացված է նախագծին կից ֆինանսական հաշվարկում։

Վիզաների խիստ ստուգումներ և չեղարկումներ․ ԱՄՆ դեսպանատունը կարևոր հայտարարություն է տարածել Օնլայն տաքսիների վարորդներից բողոքները շատ են, միջնորդավճարը շատ է. Նարեկ Կարապետյան Հարձակում՝ ամենամեծ կրիպտոբորսայի վրա. $6 մլրդ ակտիվի կեսը հաջողվել է փրկել Ջրամբար գյուղում գայլերի ոհմակի հարձակման հետևանքով գառներ են անկելԺաննա Անդրեասյանը ռեկտորների հետ քննարկել է բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումները Երևան-Սևան ավտոճանապարհին «Opel»-ը բшխվել է ճանապարհի բաժանարար գոտում եղած ծառերին ու հայտնվել հանդիպակաց երթևեկելի գոտում «Ահա սքրինշոթը, գումարը փոխանցվել է»․ IDBank-ը զգուշացնում է կեղծ փոխանցումների միջոցով իրականացվող զեղծարարությունների մասինԱրեգակը մոտ կես միլիոն կիլոմետր տրամագծով հսկայական ելուստ է արձակել, որը, հնարավոր է, չհասնի Երկրին Հայաստանը մտել է մի փուլ, որտեղ բարդ հարցերի ճիշտ լուծումները «այո»-ի և «ոչ»-ի պարզ հակադրությունից դուրս են, բայց ճիշտ լուծումները գտնելու համար հանրային երկխոսություն է պետք. Հովհաննիսյան ԱԱ. Արսեն Հարությունյանը մեկնարկեց վստահ հաղթանակով՝ 10:0 Հայաստանը գտնվում է դիկտատուրայի հաստատման ուղու վրա. Ատոմ ՄխիթարյանՀութիները հայտնել են Սաուդյան Արաբիայում նավթային օբյեկտներ և օդանավակայաններ թիրախավորելու մասին Որոշ ուսուցիչների աշխատավարձը կփոխվի․ ում կվճարեն 300 հազար դրամ 328 մլն դրամ լրացուցիչ հատկացում՝ բարձր մարզական արդյունքներ գրանցած մարզիկների և մարզիչների անվանական թոշակների համար Վենսն ասել է, որ ԱՄՆ-Իրան հակամարտությունը չի վերածվի անվերջ պատերազմի Առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ. եղանակի տեսություն Օմանի ափերի մոտ՝ Հորմուզի նեղուցում, նավ է բռնկվել Խայտառակություն է․ ընդդիմությունը չպիտի նիստերին մասնակցի, ազգային էլիտան խուժանի մակարդակ է իջնում. Ա. Չալաբյան ԱՄՆ–ում ուղղաթիռներ են բախվել. կա 3 զոհ Նոյեմբերի 1-ից մեծ փոփոխություն՝ անձնագրերի և ID քարտերի տրամադրման համակարգում Հանքարդյունաբերություն՝ բնության վրա նվազագույն ազդեցությամբԻնչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականինՄարդիկ միշտ խուսափում են քաղաքականության հետ որևէ առնչություն ունենալ. Ա. ԿոստանյանՌուբլին թանկացել է. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 30-ի դրությամբ Հայտնի է Իսրայելում խորհրդարանական ընտրությունների հաղթողը Հիշենք, որ մենք բոլորս հայ ենք, Հայաստանի քաղաքացիներ ենք, և մենք բոլորս մեկ նավի մեջ ենք. Մհեր ԱվետիսյանԼույս չի լինելու Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ G20-ի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը մասնակցելու համար «Ապօրինի հրահանգներ կատարողները պատասխանատվությունից չեն խուսափելու». Արշակ Կարապետյան Այսօր մրցահարթակ դուրս կգա Ալեքսանդրա Գրիգորյանը․ ծանրամարտի ԱԱ Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք Մահացել է «Իքս մարդիկ» ֆիլմաշարի աստղ Պատրիկ Ստյուարտը Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համարՔանաքեռավանում ձերբակալվել է 2 անձԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումՀնարավոր են ԿԲ կայքի և բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքի խափանումներՖրանսիայում վերսկսվել են Առաջին համաշխարհային պատերազմի ռուս զինվորների աճյունների որոնումները«Վեոլիա ջուր»-ը հայտարարություն է տարածելԻնձ դուր չի գալիս. Փաշինյանը բացասական արտահայտվեց գործարարների նկատմամբ ճնշումների մասինՆկարիչներ, դուք ապագա չունեք. Արշակ ԿարապետյանԻնչպես է հակամարտությունը կենսաբազմազանությունը կանգնեցնում վտանգավոր սահմանագծին«Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPP, որը կպաշտպանի Հայաստանի ազգային շահերն ու անվտանգությունըԿարիերայի առաջին քայլերը՝ IDBank-ի հետ․ մեկնարկել է IDream-ի 16-րդ շրջափուլըՀանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակումSilicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետԿայուն ապագայի թվային ճարտարապետությունը․ IDBank-ի հոդվածը Regional Post ամսագրումՈղբերգական դեպք Բջնում, 71-ամյա վարորդը «Nissan»-ը վարելիս բախվել է քարե պատնեշին․ ShamshyanՔՊ-ականներ, ձեր պատճառով եռաբլուրը եռապատկվել է․ դա հիշե՛ք, դրա մասին մտածեք․ Արեգա ՀովսեփյանԸնդդիմությունն Ալբանիայի խորհրդարանում ծխային գլանակներով արգելափակել է խորհրդարանական նիստըՓաշինյանի ասած խաղաղությունը չկա, պայմանագիրը չկա, կա Ալիևին արվող զիջումների մեծ շղթան. Արամ Վարդևանյան