Վենսն ասել է, որ ԱՄՆ-Իրան հակամարտությունը չի վերածվի անվերջ պատերազմի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ«Մենք յոթ ամիս է՝ ներգրավված ենք Իրանի հետ հակամարտության մեջ: Ես խոստանում եմ, որ Դոնալդ Թրամփը թույլ չի տա, որ սա վերածվի անվերջ պատերազմի», – Fox News-ի եթերում ասել է ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը։
ԱՄՆ-ն և Իսրայելը պատերազմ սկսեցին Իրանի դեմ փետրվարի 28-ին։ Հունիսին Վաշինգտոնը և Թեհրանը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր, որը կոչ էր անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում։ Սակայն, հուլիսի 8-ին ԱՄՆ-ն վերսկսեց լայնածավալ հարվածները Իրանի դեմ՝ մեղադրելով նրան Հորմուզի նեղուցի վերաբերյալ ձեռք բերված համաձայնագրերի պայմանները խախտելու մեջ։
Այնուհետև ԱՄՆ վարչակազմը փաստացի ազդարարեց Իրանի դեմ լայնածավալ ռազմական ուժի կիրառման դադարեցման մասին և անցում կատարեց պատժամիջոցներով երկիր տնտեսապես խեղդելու փորձերին։



