Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայում նավթային օբյեկտներ և օդանավակայաններ թիրախավորելու մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵմենի «Անսար Ալլահ» շարժման հութիները հայտնել են Սաուդյան Արաբիային վեց հարված հասցնելու մասին։ Հութիների խոսնակ Յահյա Սարին X-ում հայտնել է, որ թիրախավորվել են թագավորության օդանավակայանները և նավթավերամշակման գործարանները։
«Առաջին գործողությունը բալիստիկ հրթիռով թիրախավորել է Ռաս Թանուրայի նավթավերամշակման գործարանը, և հարվածը ճշգրիտ էր», – նշել է նա հոկտեմբերի 29-ի ուշ երեկոյան արված գրառման մեջ։
Պաշտոնյան հավելել է, որ թիրախավորվել են Աբկայկում գտնվող «Արամկո» ընկերությունը, մայրաքաղաք Էր Ռիադի «Խալիդ արքա» և Դամմամի «Ֆահդ արքա» միջազգային օդանավակայանները, Ռաբիղ նավթավերամշակման գործարանը, ինչպես նաև Նաջրանի շրջանում սաուդյան զորքերի հավաքատեղին, որի հետևանքով զինվորներ և սպաներ են զոհվել ու վիրավորվել։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



