Մուսալեռում բախվել են «BMW»-ն, «Nissan X-Trail»-ը և «Toyota»-ն. կա տուժած
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ հոկտեմբերի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 08:20-ի սահմաններում Էջմիածնի-Երևան ավտոճանապարհի Մուսալեռ բնակավայրի վարչական տարածքում՝ դեպի Երևան ընթացող հատվածում, բախվել են «BMW», «Nissan X-Trail» և «Toyota» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։
Պարեկային ծառայությունը պարզում է ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և տուժածի ինքնությունը։ Ֆոտոլրագրողը հայտնում է՝ բախման հետևանքով ավտոմեքենաներից մեկը բախվել է ճանապարհին կայանված երկու ավտոցիստեռնի։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



