Ալեքսանդրա Գրիգորյանը փոքր բրոնզե մեդալ նվաճեց․ ԱԱ
ՍՊՈՐՏԾանրամարտի աշխարհի առաջնության մրցումային 4-րդ օրը Հայաստանը ուներ մեկ մասնակից: Մրցահարթակ դուրս եկավ 57 կգ քաշային, Եվրոպայի 2024 թվականի առաջնության չեմպիոն, 2024 թվականի մեծահասակների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Աշխարհի 2023 թվականի պատանիների չեմպիոն, գյումրեցի Ալեքսանդրա Գրիգորյանը:
Առաջին վարժությունում Ալեքսանդրան մեկ հաջող մոտեցում ունեցավ, նա բարձրացրեց 85 կիլոգրամանոց ծանրաձողը և գրավեց 6-րդ տեղը։ Հրում վարժությունում հայ մարզուհին ավելի հաջող հանդես եկավ և կարողացավ բարձրացնել 114, ապա 120 կիլոգրամանոց ծանրաձողերը։
Այս արդյունքով Ալեքսանդրան նվաճեց փոքր բրոնզե մեդալ, իսկ երկամարտի արդյունքով ճանաչվեց 4-րդը։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



