Ես բոլորովին չեմ փորձել խոցել նրա ինքնասիրությունը, ես պարզապես պաշտում եմ նրան․ Անրին՝ Յամալի մասին
ՍՊՈՐՏՖրանսիայի ազգային հավաքականի և կատալոնական «Բարսելոնայի» նախկին հարձակվող Թիերի Անրին անդրադարձել է այն քննադատություններին, որոնք հնչել են իր հասցեին 2026 թվականի «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխության ժամանակ Լամին Յամալի հետ կատակելուց հետո։
Երիտասարդ իսպանացին երրորդ տարին անընդմեջ ստացել է լավագույն երիտասարդ ֆուտբոլիստին տրվող «Կոպա» մրցանակը, որից հետո Անրին կատակով հարցրել է, թե արդյո՞ք սա հենց այն տիտղոսն էր, որը նա ցանկանում էր նվաճել։ Յամալը ծիծաղելով պատասխանել էր. «Ես ուզում եմ հաղթել բոլոր մրցանակները»։
Այս դրվագը բուռն քննարկումների առիթ էր դարձել սոցիալական ցանցերում. օգտատերերի մի մասը կարծիք էր հայտնել, թե լեգենդար ֆրանսիացին փորձել է «իր տեղը ցույց տալ» պատանի աստղին։ Անրին կտրուկ հերքել է այս ենթադրությունները.
«Ես բոլորովին չեմ փորձել խոցել նրա ինքնասիրությունը կամ նրան իր տեղը ցույց տալ։ Ես Լամին Յամալի տաղանդի մեծ երկրպագուն եմ։ Հասկանում եմ, որ իմ կատակը կարող էր ձեզ դուր չգալ, բայց պետք չէ ինձ վերագրել մտադրություններ, որոնք չեմ ունեցել։ Նա այն եզակի ֆուտբոլիստներից է, որի խաղը դիտելու համար ես պատրաստ եմ վճարել։ Ես պարզապես պաշտում եմ նրան», – Անրիի խոսքերն է մեջբերում Footmercato-ն։



