Երևան-Սևան ավտոճանապարհին «Լադա»-ն բախվել է ճանապարհի երթևեկելի մասում հայտնված աղվեսին, դուրս եկել երթևեկելի գոտուց, կողաշրջվել․ կան վիրավnրներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀոկտեմբերի 20-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 23։35-ի սահմաններում Երևան-Սևան ճանապարհի 50 կմ հատվածում Գեղարքունիքի մարզի բնակիչ 27-ամյա Նարեկ Ժ․-ն իր վարած «Լադա» մակնիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի երթևեկելի մասում հայտնված աղվեսին, դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին և քարերին, ապա կողաշրջվել։
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ բախման հետևանքով վարորդը և ուղևոր Գեղարքունիքի մարզի բնակիչ 27-ամյա Խաչիկ Ժ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



