Երևան, 30.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Կոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հոկտեմբերի 28-ին Գյումրիում վերաբացվել է Կոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը։ Վերաբացված մասնաճյուղում ստեղծվել են հաճախորդների հարմարավետ և արդյունավետ սպասարկման պայմաններ։ Միջոցառմանը մասնակցել են տարբեր կառույցների ներկայացուցիչներ, Բանկի հաճախորդներ, գործընկերներ և մարզի գործարար համայնքի ներկայացուցիչներ։

Խորհրդանշական ժապավենը կտրել են Կոնվերս Բանկի գլխավոր գործադիր տնօրեն, տնօրինության նախագահ Հրանտ Հակոբյանը և «Կումայրի» մասնաճյուղի կառավարիչ Էդգար Թումասյանը։

Հրանտ Հակոբյանը նշել է. «Հայաստանի տարածքային համաչափ զարգացումը և մարզերի տնտեսական ներուժի արդյունավետ օգտագործումը Բանկի համար կարևոր ուղղություններ են։ Գյումրին և Շիրակը միշտ կարևոր տեղ են զբաղեցրել Կոնվերս Բանկի ռազմավարության մեջ։ «Կումայրի» մասնաճյուղի վերաբացումն ունի կոնկրետ նպատակ՝ աջակցել մարզի բիզնեսի զարգացմանը, նպաստել նոր աշխատատեղերի ստեղծմանը և ֆինանսավորումն ավելի հասանելի դարձնել։ Մենք հավատում ենք գյումրեցիների և շիրակցիների ներուժին և ցանկանում ենք լինել նրանց երկարաժամկետ գործընկերն ու ֆինանսական խորհրդատուն»։

Մասնաճյուղի վերաբացման կապակցությամբ Կոնվերս Բանկը գործարկել է հատուկ առաջարկներ ֆիզիկական անձանց և կորպորատիվ հաճախորդների համար։ Դրանք մշակվել են՝ հաշվի առնելով հաճախորդների կարիքները, ինչպես նաև մարզի բիզնեսի առանձնահատկություններն ու ակնկալիքները։

Կոնվերս Բանկի մանրածախ բիզնեսի դեպարտամենտի տնօրեն Արամ Բալոյանը նշել է. «Մենք մտադիր ենք ընդլայնել մեր գործունեությունը Շիրակի մարզում՝ առաջարկելով ավելի որակյալ ծառայություններ և շահավետ պայմաններ։ Մասնաճյուղի վերակառուցումն ու վերաբացումը այդ ուղղությամբ արված քայլերից մեկն է։ Մասնաճյուղի վերաբացման կապակցությամբ առաջարկում ենք հատուկ պայմաններ Բանկի ամենապահանջված պրոդուկտների, այդ թվում՝ հիփոթեքային, ավտո և էներգաարդյունավետ վարկավորման համար»։

Բանկը նաև առաջարկում է մասամբ կամ ամբողջությամբ փոխհատուցել այլ բանկերից հիփոթեքային վարկի տեղափոխման ծախսերը։ Հատուկ առաջարկներ են նախատեսված նաև ուսանողների և նոր ժամկետային ավանդ ներդնողների համար։

Շիրակի մարզի բիզնեսների համար Կոնվերս Բանկը գործարկել է «Shirak Restart» հատուկ առաջարկը։ Այն նախատեսված է իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի համար, որոնք ցանկանում են նոր ֆինանսավորում ստանալ բիզնեսի զարգացման և ընդլայնման համար կամ վերաֆինանսավորել այլ ֆինանսական կազմակերպություններում գործող վարկային պարտավորությունները։ Հասանելի են նաև բանկային մի շարք ծառայությունների արտոնյալ պայմաններ և անհատական ֆինանսական խորհրդատվություն։

Կոնվերս Բանկի կորպորատիվ հաճախորդների ներգրավման և սպասարկման վարչության պետ Արթուր Թարխանյանի խոսքով՝ «Shirak Restart»-ը մշակվել է՝ հաշվի առնելով տեղի բիզնեսի իրական կարիքներն ու ֆինանսավորման առանձնահատկությունները։

Նա նշել է. ««Shirak Restart»-ը հնարավորություն է տալիս ինչպես ընդլայնել գործող բիզնեսը, այնպես էլ վերաֆինանսավորել այլ բանկերում գործող վարկերը՝ հատուկ պայմաններով։ Առաջարկի կարևոր առավելություններից է տոկոսադրույքի՝ երեք տարի անփոփոխ մնալը, ինչը բիզնեսին հնարավորություն է տալիս երկարաժամկետ պլանավորել դրամական հոսքերը։ Նախատեսված է նաև գրավի իրացվելի արժեքի մինչև 100 տոկոսի չափով ֆինանսավորման հնարավորություն»։

Հատուկ առաջարկները հասանելի են Կոնվերս Բանկի «Կումայրի» և «Գյումրի» մասնաճյուղերում և կգործեն մինչև տարեվերջ։

Այլ մանրամասներ՝ 010 511 211

Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ումIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթելԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՀայաստանին պետք է խաղաղություն, որը կախված չէ հարևան երկրի կամքից կամ ցանկությունից․ Գառնիկ ԴավթյանՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըԼեւոն 14-րդը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամները Կանադայի դեսպանի հետ հանդիպմանը քննարկել են TRIPP նախագծին առնչվող հարցերըՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացուFox News. ԱՄՆ-ը զորքեր է վերաբաշխում Մերձավոր Արևելքում 2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Ոսկու գինն իջել է․ շուկայում նոր անկում է գրանցվել Սևանում «Volkswagen»-ը վրшերթի է ենթարկել 18 ոչխարի. բոլորը սшտկել են Լավրովը ԲՐԻԿՍ-ն անվանել է համաշխարհային տնտեսական աճի շարժիչ Գավառում և Գորիսում տեղական իշխանիկներն ու ՔՊ-ն մեր դեմ գործում էին մեկ դեմքով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից Հայաստան ի՞նչ վարակիչ հիվանդություններ կարող են ներթափանցելՀայաստանի համար Էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Ակբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Իշխանությունների կայացրած որոշումները ժողովրդին մտածելու տեղիք են տալիս. Հրայր ԿամենդատյանՀայաստանը պետք է ձեռնարկի անհրաժեշտ քայլեր խաղաղության համաձայնագրի ստորագրման համար. Ջեյհուն Բայրամով Ընտրությունների արդյունքները փաստում են տոտալիտար երկրի վերածման մասին. Ցոլակ ԱկոպյանԵրկրի արտաքին պարտքի չափերը շատ լավ ցույց են տալիս մեր կախվածության պատկերը. Աննա ԿոստանյանԱյս իշխանությունը զիջել է կենսական նշանակություն ունեցող տարածքներ, ոտնահարել մեր ազգային արժանապատվությունը և զոհաբերել հազարավոր հայորդիների կյանքերը. Է. ՂազարյանԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությունը շատ շուտով կավարտվի․ Թրամփ Իսպանիայի տրանսպորտի նախարարը գնացքի վթարից հետո հրաժարական չի տա Եգիպտոսում ավտոբուսը բախվել է բեռնատարի, առնվազն 3 մարդ մահացել է, իսկ 25-ը՝ վիրավորվել Ucom-ը COP17-ի Կապույտ գոտում ներկայացրել է բնության պահպանության գործում բիզնեսի մասնակցության իր փորձըՈրքանո՞վ է հավանական երրորդ համաշխարհային պատերազմըԻսպանական զինամթերքի արտադրամասում հզոր պայթյուն է տեղի ունեցել Կոտայքի ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել «Երեխային սպանել են, առողջ երեխայի գլուխը կերել են». ողբերգական ու արտառոց դեպք՝ Սյունիքի մարզումՔաղաքացիական պաշտոնը բանակում ընդամենը քողարկված վերահսկման մեթոդ է. Արշակ Կարապետյան«Deepal»-ը Զանգակատուն գյուղի տարածքում բшխվել է բետոնե սյանը, հողաթմբերին ու քարերին և հայտնվել ձորակում. ամուսինները տեղափոխվել են հիվանդանոց Փաշինյանն ընդունում է, որ պատասխան չունի Ադրբեջանի անվերջանալի պահանջներին. Արամ ՎարդևանյանԲաքուն բոյկոտել է Թուրքիայի Հանրապետության օրվան նվիրված միջոցառումը․ ինչ է տեղի ունեցել Փաստաբան Սոսե Չանդոյանի պապիկի գիրքը «Բուկինիստ»-ում հանվել է վաճառքի Apple-ը մտադիր է սենսորային էկրանով MacBook-եր թողարկել Վախեցած և պարտված իշխանության շարունակական զիջումները վերջին հինգ տարվա ընթացքում միայն խրախուսել են Ադրբեջանին ձգձգել խաղաղության վերջնական հաստատումը՝ Հայաստանից նորանոր զիջումներ կորզելու նպատակով. Ն. ԿարապետյանԵրևան-Սևան ավտոճանապարհին «Լադա»-ն բախվել է ճանապարհի երթևեկելի մասում հայտնված աղվեսին, դուրս եկել երթևեկելի գոտուց, կողաշրջվել․ կան վիրավnրներ Հայ ժողովուրդը դեմ է ալիևյան սահմանադրությանը. Նարեկ Կարապետյան Ես բոլորովին չեմ փորձել խոցել նրա ինքնասիրությունը, ես պարզապես պաշտում եմ նրան․ Անրին՝ Յամալի մասին Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երաշխավոր. Արեգա ՀովսեփյանՄերկելը բացահայտել է 2019 թվականին իր դողի նոպաների պատճառը