Երևան, 31.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Վահագս հոգատար էր, ուշադիր, պատասխանատու, նպատակասլաց». Վահագ Աբրահամյանն անմահացել է հոկտեմբերի 4-ին Ջրականում, տուն «վերադարձել»... վեց ամիս անց. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ աշխույժ, աշխատասեր, նպատակասլաց, պարտաճանաչ տղա էր Վահագս։ Ընկերասեր էր, փոքրի հետ փոքր էր, մեծի հետ՝ մեծ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Վահագի մայրիկը՝ տիկին Գայանեն։ Վահագը ծնվել է Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքում։ Սովորել է նախ Նոր Հաճնի դպրոցում, այնուհետև ուսումը շարունակել է Նոր Գեղիի Գեղամ Աղաջանյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջում, սակայն ուսումը կիսատ թողնելով՝ զորակոչվել է ժամկետային ծառայության։ «Վահագը լավ էր սովորում դպրոցում։ Ամուսինս մեքենաների նորոգմամբ էր զբաղվում, և անընդհատ իր հետ նաև Վահագին էր տանում իր աշխատավայր։ Եվ այդպես տղաս սիրեց այդ արհեստը։ Մինչև բանակ մեկնելն աշխատում էր այդ մասնագիտությամբ։ Վահագիս նպատակն էր, որ վերջացներ ծառայությունը, վերադառնար, աշխատեր, որպեսզի մենք տուն ունենայինք»։

2019 թվականի հուլիսի 24-ին Վահագը զորակոչվում է ծառայության։ «Ավագ որդիս այդ ժամանակ արդեն ծառայում էր բանակում։ Մեկ տարի եղբոր հետ ծառայեց Շուշիի զորամասում (ՀՕՊ)։ Հետո ավագ որդիս զորացրվեց, իսկ Վահագս տեղափոխվեց Ջրականի հակատանկային մարտկոց՝ ծառայությունն այնտեղ շարունակելու։ Բոլորն են նշում, որ նա աչքի է ընկել կարգապահությամբ, մարտական բարձր պատրաստվածությամբ, գերազանց առաջադիմությամբ։ Իր տեսակով ավելի ուշադիր էր։ Ավագ որդիս կարող էր ավելի ուշ-ուշ զանգել, բայց Վահագս ամեն օր երեկոյան ժամը յոթն անց կեսից ութն ընկած ժամանակահատվածում զանգահարում էր ինձ։ Իրենից կարող էի եղբոր մասին հարցնել, թե ուր է, ինչ է անում, նա էլ կատակում էր. «Մա՛մ, չի զանգել, չէ՞»։ Իր տեսակով ուշադիր և հոգատար էր։ Հայրիկն ավտովթարից էր մահացել, և նա կարծես ավագի ողջ պատասխանատվությունն իր վրա էր վերցրել։ Փոքր էր, բայց երևի բոլորիցս ամենաուժեղը»։

Սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը։ Մայրիկն ասում է՝ ամեն օր երեկոյան նույն ժամին որդին զանգահարում էր իրեն։ «Հոկտեմբերի 4-ին էլ չզանգեց։ Զորամասում խոհարար էի աշխատում։ Այդ օրը շատ վատ ինքնազգացողություն ունեի։ Կարծես շունչս կտրվում էր։ Մտածում էի՝ գուցե ճնշումս է բարձրացել։ Հիմա կարծում եմ, որ սիրտս կանխազգում էր, թե ինչ է կատարվում»։

Հոկտեմբերի 3-ին է մայրիկը վերջին անգամ խոսել որդու հետ։ «Զանգերի ժամանակ կրակոցներ և այլ ձայներ չէի լսում։ Հոկտեմբերի 3-ի զանգի ժամանակ ես առաջին անգամ կրակոցների ձայն լսեցի, անհանգստացա, իսկ Վահագս արձագանքեց. «Մա՛մ, իրենք հեռու են»։ Բայց տղաները Ջրականում էին՝ թեժ մարտերի կիզակետում։ Ասում են՝ ոտքից է վիրավոր եղել, ընկերները չեն կարողացել դուրս բերել նրան։ Հրամանատարն ասել է, որ կգնան Վահագի հետևից, բայց էլ ո՞ւր գնային»։

Վահագի մարտական ուղին ասում է. «2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև հոկտեմբերի 3-ը ներառյալ շարքային Վահագ Աբրահամյանն ակտիվ մասնակցություն է ունեցել Ջրականի Նուզգար տեղամասում ծավալված մարտական գործողություններին՝ դրսևորելով անձնական արիություն և խիզախություն: Առանձնակի բարդություն ներկայացնող մարտական խնդիրների և առաջադրանքների կատարման համար առաջիններից էր, ով բարձր ոգով իր կամարտահայտությունն էր հայտնում անմիջական մասնակցությունն ունենալու համար՝ քաջ գիտակցելով, որ կենաց ու մահու պայքար է, ողջ մնալու հավանականությունը՝ ցածր: Մարտական գործողությունների ընթացքում հակառակորդի բազմաթիվ գրոհներ կասեցնելիս ոչնչացրել է մեծ քանակությամբ կենդանի ուժ և զինտեխնիկա»:

Ջրականի թեժ մարտերի ժամանակ՝ հոկտեմբերի 4-ին, Վահագն անմահանում է։ Վեց ամիս տիկին Գայանեն ապրում է հույսով՝ որդին ողջ է, տուն է գալու։ «Բայց վեց ամիսն անցավ, ու նա չեկավ...»։ Իսկ հետո 2021 թվականի գարնանը՝ մի քանի ԴՆԹ հետազոտությունից հաստատվել է Վահագի ինքնությունը։ «Հիմա ես չգիտեմ՝ իմ տղա՞ն էր, թե՞ ոչ։ Կարծես ինչ-որ սպասման զգացողություն է մնացել ներսումս։ Չեմ ուզում, որ նա լինի, բայց չեմ ուզում, որ նաև գերեվարված լինի։ Եվ այսպես ներսումս հակասություն է առաջանում։ Ի վերջո, ես չեմ տեսել իրեն, վեց ամիս անց ենք իրեն գտել։ Հիմա էլ խառը զգացումներ են ներսումս»։

Ապրելու ուժի մասին. «Վահագս տան միջնեկ երեխան էր։ Ավագ տղա ունեմ, կրտսերը աղջիկս է։ Նա մեր միջնեկն էր, բայց իրականում՝ մեծը, պատասխանատուն, հոգատարը, ուշադիրը։ Վահագիցս հետո չունեմ ուժ։ Ասում են՝ պետք է հպարտանաք, հերոսի մայր եք։ Բայց թող իմ տղան լիներ։ Ես հպարտ էի նրանով։ Կցանկանայի իմ տղայի աշխատանքի արդյունքները տեսնել, իր ընտանիքը, ապրած կյանքը։ Այդ ժամանակ կհպարտանայի, իսկ հիմա ինչո՞վ հպարտանամ՝ որ ես ապրում եմ, իսկ նա՝ ոչ։ Ամեն անգամ խունկ ծխելիս մտածում եմ՝ երեխան պետք է ծնողին այցի գար, ոչ թե հակառակը»։

Հ. Գ. - Վահագ Աբրահամյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Նոր Հաճնի պանթեոնում։ 

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Թուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններում «Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ Աբրահամյան Ինչպե՞ս կազդեն գազի գնի բարձրացումները Հայաստանի վրա. «Փաստ»Իրանի դեմ նոր հարվածների վտանգ․ Վաշինգտոնը զգուշացրել է դաշնակիցներին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իրականացնում է ընկերության թվայնացման գլոբալ գործընթացԵվս մեկ առիթ, որպեսզի սկսես խնայել մեծ նպատակների համարՈւկրաինան որոշակի դադարից հետո հարվածել է ռուսական նավթավերամշակման գործարանի «Անկիրթների» դպրոցն ավարտված է, իսկ քննությունը տալու է հենց այն հանրությունը, որին փորձում էին հիմարացնել. Հ. ԿամենդատյանՏարադրամի փոխարժեքներն այսօր. ինչ վիճակում է ռուբլինԳազ չի լինելու «Վահագս հոգատար էր, ուշադիր, պատասխանատու, նպատակասլաց». Վահագ Աբրահամյանն անմահացել է հոկտեմբերի 4-ին Ջրականում, տուն «վերադարձել»... վեց ամիս անց. «Փաստ»Իսակովի պողոտայում «Mazda CX-5»-ը վրшերթի է ենթարկել փողոցն արգվելված հատվածով անցնող կին հետիոտնի․ բժիշկներն արձանագրել են նրա մшhը Ահազանգեր են ստացվել Ավան վարչական շրջանում և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում, հորդառատ անձրևի հետևանքով առաջացած ջրալցումների վերաբերյալ Հիմար մարդիկ ուզում էին, որ ես պատժամիջոցներ մտցնեի Ռուսաստանի նկատմամբ․ Թրամփ Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ»Մինչև ե՞րբ կգործի սև և գունավոր մետաղների ջարդոնի արտահանման արգելքը. նախագիծ. «Փաստ»Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»Նոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակըՄարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորՆոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ումIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթելԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՀայաստանին պետք է խաղաղություն, որը կախված չէ հարևան երկրի կամքից կամ ցանկությունից․ Գառնիկ ԴավթյանՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըԼեւոն 14-րդը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամները Կանադայի դեսպանի հետ հանդիպմանը քննարկել են TRIPP նախագծին առնչվող հարցերըՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացուFox News. ԱՄՆ-ը զորքեր է վերաբաշխում Մերձավոր Արևելքում 2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Ոսկու գինն իջել է․ շուկայում նոր անկում է գրանցվել Սևանում «Volkswagen»-ը վրшերթի է ենթարկել 18 ոչխարի. բոլորը սшտկել են Լավրովը ԲՐԻԿՍ-ն անվանել է համաշխարհային տնտեսական աճի շարժիչ Գավառում և Գորիսում տեղական իշխանիկներն ու ՔՊ-ն մեր դեմ գործում էին մեկ դեմքով. Ավետիք Չալաբյան