Ուկրաինան որոշակի դադարից հետո հարվածել է ռուսական նավթավերամշակման գործարանի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈրոշակի դադարից հետո Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի Դաշնուայ հերթական նավթավերամշակման գործարանին։
Ուֆայում այրվում է «Բաշնեֆտ»-ի ձեռնարկությունը։ 2026 թվականի հոկտեմբերի 31-ին Ուֆայում՝ «Բաշնեֆտ»-ին պատկանող նավթավերամշակման գործարաններից մեկում, անօդաչու թռչող սարքի հարձակումից հետո հրդեհ է բռնկվել։
Հարվածն իրականացվել է չնայած Վաշինգտոնի կողմից Կիևին ուղղված բազմակի հորդորներին՝ դադարեցնել հարձակումները Ռուսաստանի նավթավերամշակման օբյեկտների վրա։
«Բաշնեֆտ-Ուֆա» նավթավերամշակման գործարանը Բաշկորտոստանի նավթավերամշակման խոշորագույն ձեռնարկություններից է և հանդիսանում է «Ռոսնեֆտ» կորպորատիվ կառուցվածքի մաս։ Ձեռնարկությունը տարեկան վերամշակում է մոտ 6,5 միլիոն տոննա նավթ՝ արտադրելով բենզին, դիզելային վառելիք, կերոսին և այլ նավթամթերքներ։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



