Իրանի դեմ նոր հարվածների վտանգ․ Վաշինգտոնը զգուշացրել է դաշնակիցներին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ը կարող է կրկին սկսել հարվածներ հասցնել Իրանին Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների հաջորդ օրը։
Ինչպես հաղորդում է MS NOW հեռուստաալիքը՝ հղում անելով աղբյուրներին։
Նրանց տեղեկությունների համաձայն՝ ամերիկյան վարչակազմը Պարսից ծոցի մի քանի երկրների տեղեկացրել է «հարվածների կարճ, ինտենսիվ փուլին» պատրաստվելու անհրաժեշտության մասին, որը կարող է մեկնարկել արդեն նոյեմբերի 4-ին։
Վաշինգտոնի դաշնակիցները Պարսից ծոցում, ինչպես նշվում է, փորձում են հասնել դեէսկալացիայի՝ զգուշանալով հարձակումների վերսկսման դեպքում Իրանի պատասխան գործողություններից։ Տարածաշրջանային անանուն պաշտոնյայի խոսքով՝ «զարմանալի ոչինչ չի լինի», եթե Պարսից ծոցի որոշ երկրներ դեմ արտահայտվեն ԱՄՆ զինված ուժերի կողմից իրենց տարածքներում տեղակայված ռազմակայաններից հարվածներ հասցնելուն։
Թեմաներ:



