«Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ Աբրահամյան
ԲԼՈԳԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանն անդրադարձել է իշխանության ներկայացուցիչների՝ Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպերի վերաբերյալ գնահատականներին։
«Իշխանության օթյակից բռնություն քարոզող, խրախուսող և քաջալերող կառավարիչը ԱԺ-ում սադրանքն ու անկարգությունը գովերգելով՝ միայն տեղի ունեցածի վերաբերյալ իր գնահատականը չէր արտահայտում»,- գրել է Աբրահամյանը։
Նրա խոսքով՝ իշխանությունը տեղի ունեցածը ներկայացնում է որպես «աշխատանքային գործելաոճ»՝ ըստ էության հայտարարելով, որ առաջիկայում ևս ներքաղաքական խնդիրների լուծման ժամանակ կարող է առաջնորդվել բռնությամբ և ճնշումներով։
Աբրահամյանը նշել է, որ տեղի ունեցածը եզակի դեպք կամ անակնկալ դիրքորոշում չէր։
«Սակայն առկա ներքաղաքական և արտաքին գործոնների ազդեցության պայմաններում այսպիսի քայլերի գնալը ցնցումների լուրջ վտանգներ է պարունակում, որոնք ցանկացած պարագայում աշխատելու են պետության դեմ»,- նշել է նա։



