Երևան, 31.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Թուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Հոկտեմբերի 29-ին Բաքվում Թուրքիայի դեսպանատանը Թուրքիայի Հանրապետության օրվա առթիվ կազմակերպված ընդունելությանը Ադրբեջանը ներկայացրել է թվային զարգացման և տրանսպորտի նախարար Ռաշադ Նաբիևը։ Նախկինում նման միջոցառումներին Բաքուն ներկայացնում էր Միլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովան։

Ներկայացվածության մակարդակի այս փոփոխությունը տեղի է ունեցել թուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածության ֆոնին։ Ադրբեջանական իշխանամերձ լրատվամիջոցները, սակայն, նշում են, որ նման քայլի առաջինը դիմել է Անկարան։

Մասնավորապես, Qafqazinfo-ի փոխանցմամբ՝ մայիսի 28-ին՝ Ադրբեջանի Անկախության օրվա տոնակատարության ժամանակ, Թուրքիան ներկայացրել է ոչ թե խորհրդարանի խոսնակը կամ փոխնախագահը, ինչպես ընդունված էր նախկինում, այլ տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն։ Ադրբեջանական լրատվամիջոցների գնահատմամբ՝ Բաքուն պարզապես կիրառել է դիվանագիտության մեջ ընդունված փոխադարձության սկզբունքը։

Բաքվի դժգոհությունը, սակայն, կապված է նաև մեկ այլ դրվագի հետ։ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ խորհրդանշական նշանակություն ունեցող օբյեկտները լուսավորել Ադրբեջանի պետական դրոշի գույներով։ Նախկինում նման խնդրանքները, ըստ ադրբեջանական կողմի, բավարարվել են։ Մերժման պատճառը հայտնի չէ։

Ադրբեջանական լրատվամիջոցները հարց են բարձրացնում, թե ինչու են նույնիսկ հարգանքի խորհրդանշական դրսևորումները դառնում դիվանագիտական տարաձայնությունների առարկա, եթե Անկարան առանձնահատուկ նշանակություն է տալիս Ադրբեջանի հետ հարաբերություններին։

Միաժամանակ, հոկտեմբերի 29-ին Ադրբեջանի Միլի Մեջլիսի 53 պատգամավորներ ծաղիկներ են խոնարհել Բաքվում՝ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի հուշարձանին։ Ադրբեջանական հրապարակումներում ընդգծվում է, որ Աթաթուրքին և թուրք ժողովրդին հարգանքի տուրք մատուցելը չի նշանակում անվերապահորեն հավանություն տալ Անկարայի ներկայիս որոշումներին։

Երկու երկրների հարաբերությունները լարվել են այն բանից հետո, երբ Ադրբեջանն անցած ամիս արգելել է դպրոցներում գլխաշոր կրելը։ Այդ որոշումը Թուրքիայում բողոքի ալիք և քննադատություն է առաջացրել։ Հոկտեմբերի 25-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնանկ էր արել նախագահի գլխավոր խորհրդական Օքթայ Սարալին, որը քննադատել էր այդ արգելքը։ Այդ քայլը դիտարկվել էր որպես լարվածությունը մեղմելու փորձ։

Այնուամենայնիվ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի մասնակցել Անկարայում կայացած Թյուրքական պետությունների կազմակերպության երկրների ղեկավարների գագաթնաժողովին։

Կենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համար Փաշինյանն ուզում է ունենալ իր կցորդներից կազմված ընդդիմություն. «Փաստ»Թուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններում «Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ Աբրահամյան Ինչպե՞ս կազդեն գազի գնի բարձրացումները Հայաստանի վրա. «Փաստ»Իրանի դեմ նոր հարվածների վտանգ․ Վաշինգտոնը զգուշացրել է դաշնակիցներին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իրականացնում է ընկերության թվայնացման գլոբալ գործընթացԵվս մեկ առիթ, որպեսզի սկսես խնայել մեծ նպատակների համարՈւկրաինան որոշակի դադարից հետո հարվածել է ռուսական նավթավերամշակման գործարանի «Անկիրթների» դպրոցն ավարտված է, իսկ քննությունը տալու է հենց այն հանրությունը, որին փորձում էին հիմարացնել. Հ. ԿամենդատյանՏարադրամի փոխարժեքներն այսօր. ինչ վիճակում է ռուբլինԳազ չի լինելու «Վահագս հոգատար էր, ուշադիր, պատասխանատու, նպատակասլաց». Վահագ Աբրահամյանն անմահացել է հոկտեմբերի 4-ին Ջրականում, տուն «վերադարձել»... վեց ամիս անց. «Փաստ»Իսակովի պողոտայում «Mazda CX-5»-ը վրшերթի է ենթարկել փողոցն արգվելված հատվածով անցնող կին հետիոտնի․ բժիշկներն արձանագրել են նրա մшhը Ահազանգեր են ստացվել Ավան վարչական շրջանում և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում, հորդառատ անձրևի հետևանքով առաջացած ջրալցումների վերաբերյալ Հիմար մարդիկ ուզում էին, որ ես պատժամիջոցներ մտցնեի Ռուսաստանի նկատմամբ․ Թրամփ Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ»Մինչև ե՞րբ կգործի սև և գունավոր մետաղների ջարդոնի արտահանման արգելքը. նախագիծ. «Փաստ»Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»Նոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակըՄարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորՆոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ումIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթելԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՀայաստանին պետք է խաղաղություն, որը կախված չէ հարևան երկրի կամքից կամ ցանկությունից․ Գառնիկ ԴավթյանՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըԼեւոն 14-րդը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամները Կանադայի դեսպանի հետ հանդիպմանը քննարկել են TRIPP նախագծին առնչվող հարցերըՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացուFox News. ԱՄՆ-ը զորքեր է վերաբաշխում Մերձավոր Արևելքում 2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Ոսկու գինն իջել է․ շուկայում նոր անկում է գրանցվել Սևանում «Volkswagen»-ը վրшերթի է ենթարկել 18 ոչխարի. բոլորը սшտկել են