Քյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՇաբաթ օրը գերմանական Քյոլն քաղաքում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել Z սերնդի ցույցի մասնակիցների դեմ այն բանից հետո, երբ ցուցարարները մի քանի ճայթռուկ են պայթեցրել, դեպքի վայրից հայտնել է dpa գործակալության թղթակիցը։
Դաշնային երկրամասի ներքին գործերի նախարարությունում հայտնել են, որ գործողությունն ուղղված էր «բռնության հակված ցուցարարների» դեմ, որոնք փորձում էին լքել հանրահավաքի անցկացման վայրը։
Հետևեք մեզ՝ այստեղ



