Երևան, 01.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Արձանագրում ենք միջազգային բոլոր ժամանակակից ստանդարտներին համապատասխանող անձնագրի թողարկումը ՀՀ-ում. Նիկոլ Փաշինյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել ՀՀ-ում նոր սերնդի կենսաչափական համակարգի գործարկման և անձնագրերի հանձնման հանդիսավոր արարողությանը:

Միջոցառմանը ներկա են եղել ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանը, փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը, Տիգրան Խաչատրյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Լիլիթ Մակունցը, Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, Եվրոպական Հանձնաժողովի միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալ Յոհաննես Լուխները, IN Groupe ընկերության խորհրդի նախագահի և գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնակատար Յան Հագեն, «ՀայՓաս» ընկերության տնօրենների խորհրդի անդամ, «ՀայՓաս» ընկերության տնօրենների խորհրդի անդամ, IN Groupe ընկերության միջազգային բիզնեսի զարգացման ղեկավար Իզաբել Լոզոն և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերության գործադիր տնօրեն Մարտին Էռնեկյանը, օրենսդիր, գործադիր մարմինների ներկայացուցիչներ, դատական իշխանության ներկայացուցիչներ, դիվանագետներ և այլք։

Միջոցառմանը հանդես է եկել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, ներկայացվել են  նոր կենսաչափական անձնագրի էջերի բովանդակությունը նկարագրող  կարճատև  տեսանյութեր:

Ելույթով հանդես է եկել Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, այնուհետև  ՀՀ առաջին կենսաչափական նոր անձնագրերը հանձնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանին:

Հաջորդիվ երկրի ղեկավարը նոր կենսաչափական անձնագրեր է հանձնել դիրիժոր և կոմպոզիտոր Լորիս Ճգնավորյանին և մի խումբ երիտասարդների, որոնց  ծննդյան օրն է այսօր։

Նիկոլ Փաշինյանն  իր ելույթում շնորհավորել է ներկաներին կենսաչափական անձնագրերի մուտքի և համակարգի թողարկման առիթով: Երկրի ղեկավարի խոսքով՝  այսօրվա միջոցառումը և կենսաչափական անձնագրերը մեր պետության մասին են, իսկ պետությունը ստանդարտի մասին է. «Կարծում եմ՝ ստանդարտը պետության կարևոր առանձնահատկություններից է. այնտեղ որտեղ կա ստանդարտ, վստահաբար այնտեղ կա պետություն:  Եվ այսօր մենք արձանագրում ենք միջազգային բոլոր ժամանակակից ստանդարտներին համապատասխանող անձնագրի թողարկումը Հայաստանի Հանրապետությունում»:

Վարչապետը, կարևորելով այն հանգամանքը, որ նոր անձնագրերը կեղծել հնարավոր չէ, նշել է. «Սա շատ կարևոր նորություն է, այդ թվում՝ մեր քաղաքացիների և մեր պետության միջազգային վստահելիությունը բարձրացնելու տեսակետից: Այնուամենայնիվ, ամենակարևոր արձանագրումը հետևյալն է՝ մենք սա անում ենք մեր քաղաքացիների համար, որովհետև  կենսաչափական անձնագրերի այս համակարգն առաջին հերթին պետք է ավելի հարմարավետ դարձնի ՀՀ քաղաքացիների կյանքը»:

Երկրի ղեկավարը հավելել է՝  կենսաչափական համակարգը ՀՀ քաղաքացիներին տալու է թվային ծառայություններից անվտանգ օգտվելու հնարավորություն և նոր թափ ու ծավալ է հաղորդելու թվայնացման գործընթացին: Նիկոլ Փաշինյանը կարևորել է համակարգի ներդրումը նաև քաղաքացիների ինքնության պաշտպանության առումով: «Կենսաչափական համակարգը թվայնացող դարում, թվային միջավայրում պիտի երաշխավորի մարդկանց ինքնության անվտանգությունը: Այն նաև մեր պետական ինքնության շատ կարևոր հենասյուն է բառիս խորհրդանշական և ուղիղ իմաստով, որովհետև, իհարկե, քաղաքացիությունը պետության և պետականության,  պետական ինքնության կարևորագույն առանձնահատկությունն է, և մեր անձնագրի ձևավորումը ցույց է տալիս այն հազարամյա ճանապարհը, որը կտրելով, անցնելով, հաղթահարելով հասել ենք այս կետին՝ Իրական Հայաստան, Հայաստանի Հանրապետություն: Եվ մենք այս կետին հասնելով՝  նոր անսահման հեռանկարներ ենք բացում մեր առաջ: Խնդիր ենք ձևակերպում՝ մեր պետությունը պետք է գոյություն ունենա հարատև և այն  պետք է սերնդեսերունդ փոխանցենք, սերնդեսերունդ փոխանցենք՝ որպես հարատև պետություն»,-նշել է վարչապետը:

Երկրի ղեկավարը նաև արձանագրել է՝  կենսաչափական անձնագրերն էական դեր են ունենալու Եվրոպական միության հետ վիզաների ազատականացման  բանակցությունների հաջող ավարտի համար. «Մենք վճռական ենք այդ ճանապարհին և ՀՀ քաղաքացիներն էլ սպասում են, որպեսզի մեր նախանշած ժամկետներում ունենանք վիզաների ազատականացում»:

 Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել բոլոր այն գործընկերներին, ովքեր ջանք են դրել կենսաչափական անձնագրերի այս համակարգը ներդրելու համար։ Վարչապետը ևս մեկ անգամ շնորհավորել է ներկաներին, իսկ ՀՀ  քաղաքացիներին մաղթել՝ հաճելի ճամփորդություն կենսաչափական անձնագրերով և հաճելի գործակցություն ՀՀ թվային ծառայություններից օգտվելիս։

Ամփոփելով խոսքը՝ վարչապետը նշել է. «Մենք հույս ունենք և համոզված ենք, որ կենսաչափական անձնագրերի այս նոր համակարգն ավելի շոշափելի և տեսանելի կդարձնի քաղաքացուն պետության կողմից մատուցվող ծառայությունները և դրանց շարունակաբար բարձրացող որակը: Համոզված եմ, որ անձնագիրը, նաև կենսաչափական այս անձնագիրն իր ձևավորմամբ, բովանդակությամբ, քաղաքական ուղերձով մեզ ավելի կբերի այն գիտակցությանն ու համոզմունքին, որ մեր ինքնությունը մեր պետությունն է և մեր պետությունն է մեր ինքնությունը:

Փա՛ռք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»:

Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԻրանում նոր՝ ավելի երիտասարդ և եռանդուն առաջնորդի իշխանության գալով, այդ երկրի գործելաոճը դարձել է շատ ավելի հարձակnղական և առանց «սեթևեթանքների». Վարդան Ոսկանյան Կիևն անտեսում է ՌԴ նավթավերամշակման գործարաններին hարվածները դադարեցնելու Թրամփի պահանջները. Ուշակով Հայաստանի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի շրջանակում «Ալաշկերտը» հաղթեց «Արարատին» Արձանագրում ենք միջազգային բոլոր ժամանակակից ստանդարտներին համապատասխանող անձնագրի թողարկումը ՀՀ-ում. Նիկոլ Փաշինյան 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում, տարբեր աստիճանի մարմնական վնաuվածքներով տեղափոխվել են հիվանդանոց Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Տ. Ս.-ի մարմինը՝ հրшզենային վնաuվածքով․ ՊՆ Իրանի ԱԱԽ քարտուղար Ռեզայի․ Իրանի առաջադրած յոթ պայմանները պետք է կատարվեն Նոյեմբերի 2-ին, 3-ին, 4-ին, 5-ին, 6-ին, 7-ին, 9-ին Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԶինծառայող է մահացելԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoԱնկարան առաջադրել է ԱԳ նախկին նախարարի թեկնածությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի համար Լեհաստանում հակակառավարական ցույցեր են. 3 ցուցարար ձերբակալվել է Անթույլատրելի եմ համարում Վազգեն Սարգսյանի մահվան հանգամանքների ցանկացած շահարկում՝ լինի դա քաղաքական, թե այլ դրդապատճառով. Աբրահամյան 4 մարդ մահացել է, ևս 2-ը վնասվшծքներ են ստացել Դելիի կոշիկի ֆաբրիկայում բռնկված հրդեհի հետևանքովԱդրբեջանը ողջունել է Թուրքիայի առաջադրած Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում ՌԴ կառավարությունը մինչև հունվարի վերջ երկարաձգել է դիզվառելիքի արտահանման արգելքը Ջերմուկ-Վայք ճանապարհին վնասվել է գազատարը. ճանապարհը փակ է ՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ Սավգուլյան6-ամյա աղջնակի կյանքից հեռանալու դեպքով քրեական հետապնդում է հարուցվել մոր նկատմամբ Հարվшծներ են հասցվել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին. 300 հազար ընտանիք առանց հոսանքի է մնացել. Զելենսկի Վանաձորում բախվել են բուժառու տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «Կամազ» բեռնատարը․ բուժառուն մահացել է, բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց Արարատ Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները Հակառակորդի կողմից ցանկացած uպառնալիք պետք է արժանանա Իրանի ԶՈւ-ի անհապաղ և արդյունավետ պատասխանին․ Մոջթաբա Խամենեի Նոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիս Փարիզ-Երևան չվերթի օդանավում վրացի հարբած ուղևորը բորտուղեկցորդուհուն հայհոյել է, ձեռքով դիպելԴատարանի որոշմամբ Սոնա Մնացականյանի վրшերթի գործով տուժnղի ներկայացուցչի բողոքները վարույթ ընդունելը մերժվել է. փաստաբան Իշխանության միակ կարողությունը ներքաղաքական լարվածություն հրահրելն է՝ սեփական ձախողումներն ու արվող զիջումները կոծկելու համարՄիրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը Կրթության միջոցով իշխանությունները փորձում են սերունդներին ենթարկել իրենց. Ատոմ ՄխիթարյանՄոսկվայի և Բաքվի միջև նախատեսվում է գործարկել կրուիզային հաղորդակցություն