Ռուսական ուժերը հարվածել են Կոնոտոպի երկաթուղային կայարանին և Օդեսայի մոտ բեռնատար նավ խոցել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի զինված ուժերը գիշերվա ընթացքում շարունակել են անօդաչու թռչող սարքերով հարվածներ հասցնել Ուկրաինայի զինված ուժերի (ՈՒԶՈՒ) շահերից օգտագործվող լոգիստիկ ենթակառուցվածքի օբյեկտներին, ինչպես նաև ռազմական նշանակության բեռների փոխադրմամբ զբաղվող նավերին։ Հայտնում են ՌԴ ՊՆ-ից։
Հարվածների հետևանքով խոցվել են Սումիի մարզի Կոնոտոպ երկաթուղային կայարանի երթևեկության կառավարման օբյեկտները, որոնք ապահովում են Ուկրաինայի արևմտյան շրջաններից ՈՒԶՈՒ-ի համար սպառազինության և ռազմական տեխնիկայի մատակարարումը։
Բացի այդ, Օդեսայից 69 կմ հարավ-արևմուտք՝ ծովային անցման հատվածում, խոցվել է բեռնատար նավ, որը տեղափոխում էր ՈՒԶՈՒ-ի համար նախատեսված բեռներ։



