Իրանը Մեծ Բրիտանիայի թագավորական նավատորմը և թագավորական ռազմաօդային ուժերը հայտարարել է ահաբեկչական կազմակերպություններ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանը Մեծ Բրիտանիայի թագավորական նավատորմը և Թագավորական ռազմաօդային ուժերը ճանաչել է որպես ահաբեկչական կազմակերպություններ, իսկ MI6-ը՝ բրիտանական արտաքին հետախուզական ծառայությունը, որպես թշնամական խումբ։
Իրանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ «Մեծ Բրիտանիայի արտաքին հետախուզական ծառայությունը (MI6) ընկնում է «Սիոնիստական ռեժիմի և ազգային անվտանգության ու շահերի դեմ թշնամական երկրների հետ լրտեսության և համագործակցության համար պատիժների խստացման մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ նշման տակ, և այս օրենքի դրույթները կկիրառվեն դրա նկատմամբ» հայտարարության հրապարակման օրվանից։
Փաստաթղթում նշվում է, որ միջոցառումները ձեռնարկվել են Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի որոշմամբ՝ ի պատասխան Լոնդոնի վերջին մեկ տարվա թշնամական գործողությունների, այդ թվում՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմին մասնակցության՝ նրա տարածքում բազաներ և կառույցներ տրամադրելով։



