ՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ«Հյուսիս» զորախմբի զինծառայողները Խարկովի մարզում հայտնաբերել են Ուկրաինայի զինված ուժերի ծանր հեքսակոպտերների գաղտնի բազաներ և դրանց ուղղությամբ հրետանային հարվածներ են հասցրել։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է «Կրեստ» («Խաչ») մականունով գումարտակի հրամանատարը։
Նրա խոսքով՝ գործողությունը սկսվել է հակառակորդի թիկունքում օդային հետախուզությունից։ Դրա ընթացքում հայտնաբերվել է սննդամթերքի և զինամթերքի պահեստ։
Հրամանատարության որոշմամբ՝ պահեստին անմիջապես հարվածելու փոխարեն դրա նկատմամբ մշտական հսկողություն է սահմանվել։ Զինվորականները հետևել են նաև այն անձնակազմի տեղաշարժերին, որը բեռներ էր տեղափոխում պահեստից։
«Այդպես հայտնաբերվեցին բլինդաժներ, որտեղ տեղակայված էին կառավարման կետեր, և որտեղ պատրաստում էին ծանր հեքսակոպտերները՝ դիրքեր անհրաժեշտ բեռներ հասցնելու համար»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Տեղեկությունը հրապարակել է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ռուսական զորախմբի ներկայացուցչին։ Past.am-ը ներկայացնում է հաղորդումը՝ նշելով, որ այն հիմնված է ռուսական կողմի հայտարարության վրա։



