Վրաստանի նախագահը կայցելի Ադրբեջան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին մարտին կայցելի Բաքու:
Այս մասին,հայտնում է «Գրուզիա Online»-ը` հղում կատարելով Ադրբեջանի սփյուռքի հետ աշխատանքի գծով պետական կոմիտեի մամուլի ծառայությանը:
Նշվում է, որ Վրաստանի նախագահը կմասնակցի մարտի 11-ին անցկացվելիք Բաքվի 4-րդ գլոբալ համաժողովին, որը պետք է նվիրվի «Դեպի բազմաբեւեռ աշխարհ» թեմային եւ հակամարտությունների կանխարգելման գործում միջկրոնական երկխոսության դերի քննարկմանը, միգրացիայի, մուլտիկուլտուրիզմի եւ ինտեգրման, գլոբալ կառավարման հեռանկարների հարցերին:
Այցի ընթացքում Մարգվելաշվիլին ելույթ կունենա համաժողովում, ինչպես նաեւ հանդիպումներ կանցկացնի Ադրբեջանի պաշտոնական անձանց հետ:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



