Երևան, 02.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Վեյմարյան փրկիչը» կամ Ինչպես անցնել էկոնոմիկայից դեպի «պատմական» աղետ. Հրայր Կամենդատյան

ԲԼՈԳ
Հրայր Կամենդատյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Պարզվում է՝ մենք բոլորս մինչ օրս սխալ ենք հասկացել տնտեսագիտությունն ու պետական կառավարումը։ Մինչ ամբողջ աշխարհը փորձում է տնտեսությունը զարգացնել ներդրումներով, տեխնոլոգիաներով և ինստիտուտներով, մեր «ջահել ու հանճարեղ» պաշտոնյան հայտնագործել է ղեկավարման նոր հորիզոններ՝ պատմական ուղղորդմամբ։

Պատկերացնո՞ւմ եք․ մարդը նստած է նախարարական աթոռին, զբաղված է ազգային տնտեսությամբ, բայց հանկարծ որոշում է հանրությանը լուսավորել պատմության «մութ էջերով»։ Եվ ո՞ւմ է ընտրում որպես «ուժեղ պետության» և կարգուկանոնի օրինակ․ ոչ ավել, ոչ պակաս՝ Ադոլֆ Հիտլերին և նրա գալուստը Վեյմարյան Հանրապետության փլուզումից հետո։ «Ժողովրդավարությունը թույլ էր, իսկ ահա եկավ «ուժեղ ձեռքը»․․․» — Այ քեզ տնտեսագիտական աքսիոմ։ Փաստորեն, ըստ նախարարական տրամաբանության, Վեյմարյան Հանրապետության միակ «թերությունը» ժողովրդավար լինելն էր, իսկ լուծումը՝ 20-րդ դարի ամենաարյունալի բռնապետին իշխանության բերելն ու աշխարհը կործանման եզրին հասցնելը։ Եթե սա է ձեր պատկերացրած «ուժեղ պետությունը», ապա վախենամ հարցնել՝ իսկ տնտեսական ճգնաժամի լուծումը ո՞րն է․ 1930-ականների գերմանական ռազմականացո՞ւմը։

«Տգետների ու լկտիների պատժում»․ Որքա՜ն ծանոթ ու «թարմ» հռետորաբանություն։ Երբ երկրում չկան հստակ տնտեսական արդյունքներ, երբ գնաճն ու խնդիրները խեղդում են, ամենահարմար բանը պատժիչի դեր ստանձնելն է։ «Սպառնանք, պատժենք, լռեցնենք»․ չէ՞ որ «ուժեղ ձեռքի» դեֆիցիտ կա։ Բայց մոռանում են մի փոքրիկ դետալ․ պատմության մեջ պատժիչի դերում հայտնվածներից շատերը ի վերջո հենց իրենց փորած փոսն են ընկել։

Անկեղծ ասած՝ նման «լուսավոր» մտքեր լսելիս չես կողմնորոշվում՝ լացես, թե ժպտաս։

Երբ պետության էկոնոմիկայի պատասխանատուն սկսում է երազել Հիտլերյան ձեռագրով «կարգուկանոնի» մասին, դա արդեն տնտեսագիտություն չէ․ դա քաղաքական ու պատմական անգրագիտության, անփորձության և անպատասխանատվության կատարյալ հարմոնիա է։

Հարգելի՛ նախարար,

Եթե ձեզ թվում է, թե «լկտիներին պատժելու» և բռնապետական ռեժիմները գովերգելու մեջ է պետության ուժը, ապա ավելի լավ է մի պահ կանգ առնեք։ Ժողովրդավարությունը թուլություն չէ, իսկ պատմության վատագույն դահիճներին որպես «կարգի բերողների» օրինակ բերելը ոչ թե ուժի, այլ սեփական մտքի թուլության ու հուսահատության նշան է։

Տնտեսություն զարգացրեք, ոչ թե պատմական աղետների համար ռեաբիլիտացիոն ելույթներ գրեք։
 
 
Իրանի ԱԳ նախարարը բանակցություններ վարելու նպատակով ժամանել է Աշխաբադ 40-ամյա տղամարդը փորձել է ողջ-ողջ այրել իր սիրեցյալին«Մերսեդես» թիմի իտալացի ավտոարշավորդ Կիմի Անտոնելլին դարձել է «Ֆորմուլա-1»-ի պատմության ամենաերիտասարդ չեմպիոնը Փակուղուց դուրս գալու առաջին քայլը պետք է լինի քաղաքական և պետական գործիչների ազատ արձակումը․ Վահե Հովհաննիսյան Եվրոպայի բաժնետոմսերի շուկաները ուրբաթ հիմնականում անկում են գրանցել Նոյեմբերին կհրապարակենք Նոր Սահմանադրության նախագիծը. Փաշինյան Հայտնի են Բուլղարիայի նախագահական ընտրությունների արդյունքները «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբԻնչ վտանգ կա Հայաստանում վաճառվող հավկիթների, կաթնամթերքի և պահածոների մեջՏԻՄ ընտրություններում հաղթանակի համար ՔՊ-ն օգտագործեց վախի և սպառնալիքի լեզուն. Ցոլակ ԱկոպյանԹրամփի վարչակազմը Նեթանյահուի ճնշման ներքո առաջիկա օրերին կարող է միջnւկային hարված հասցնել Իրանին. Թաքեր Կարլսոն Մոսկվայում և Կրասնոդարում ուժայինները բերման են ենթարկել Հելոուինը տոնող բնակիչների ՌԴ ԱԳՆ -ն հերքել է Ռուսաստանում Հայաստանի նոր դեսպանի թեկնածությունը մերժելու մասին տեղեկությունները Իրան-Ադրբեջան սահմանին կրակոցներ են հնչել․ կա վնասազերծված Հայաստանը՝ ռեսուրսների, կայունության և հնարավորությունների խաչմերուկումԿիևը տարհանում է Խարկովի մոտ գտնվող Սլատինո գյուղի բնակիչներին. ՏԱՍՍ «Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում երկու լցանավ ականի վրա պայթել է Հայկական անձնագրերը՝ օտարերկրյա կազմակերպության ձեռքում․ ազգային անվտանգության ի՞նչ ռիսկեր կան. Աննա ԿոստանյանՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածել«Վեյմարյան փրկիչը» կամ Ինչպես անցնել էկոնոմիկայից դեպի «պատմական» աղետ. Հրայր ԿամենդատյանԻրավասու մարմինները Շաքիի դեպքի մանրամասները փորձում են «սվաղել» և խլացնել միջադեպի ձայնը. Տիգրան Աբրահամյան Գերագույն ռադան բողոքել է, որ Իտալիան 10 ամիս շարունակ ռազմական օգնություն չի ցուցաբերել Ուկրաինային Հրդեհ՝ Մրգաշենում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարևան շինություններ Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին«Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր երկու մասնակից ունի Ո՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արթուր Դանիելյանի կյանքի կարգախոսը. տեսանյութՖլորիդայում կործանված ինքնաթիռի օդաչուն հայտնել էր եղանակային վատ պայմանների մասին «Զվարթնոցում» 6 օր թռիչքուղու վերանորոգման աշխատանքներ կիրականացվեն․ ցերեկային ժամերին չվերթերը կդադարեցվեն Պրեստիժ Դիզայնը նշել է գործունեության առաջին տարեդարձը և բացել նոր ցուցասրահ Թրամփը կարող է միջուկային հարված հասցնել Իրանին․ Կառլսոն Օրվա եղանակը Երևանում Զելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինին Նոյեմբերի 3-ից 4-ը Երևանի որոշ հատվածներում և Կոտայքի մարզում ջուր չի լինի Ֆլորիդայում ինքնաթիռի վթարի հետևանքով ինը մարդ է զոհվել ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՇնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանԶելենսկին Ղրիմի հարցով հստակ ուղերձ է հղել Մոտ 1000 բեռնատար է սպասում Վերին Լարսով անցնելուն Զելենսկին Պուտինին առաջարկել է հանդիպել «Մենք գալիս ենք»․ Մեդվեդևն արձագանքել է մեղադրանքներին Ռուսական դիզելը Եվրոպա է մտնում այլ ապրանքանիշերի ներքո. ՌԴ փոխվարչապետ Իրանը բարձրացնում է ԶՈւ մարտունակությունը` ագրեuիայի դեպքում պատասխան տալու համար. Իրանի ՊՆ ԱՄՆ-ն ոչնչացրել է Իրանի միջուկային ներուժը․ Թրամփ Իրանը Մեծ Բրիտանիայի թագավորական նավատորմը և թագավորական ռազմաօդային ուժերը հայտարարել է ահաբեկչական կազմակերպություններ Պեսկովը նշել է Ուկրաինայի շուրջ բանակցություններին Եվրոպայի մասնակցության պայմանը Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցությունները լավ են ընթանում