Իրան-Ադրբեջան սահմանին կրակոցներ են հնչել․ կա վնասազերծված
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ«Գյոյթեփե» սահմանապահ ջոկատի ծառայողական տարածքում սահմանապահները հայտնաբերել են խախտողների, որոնք փորձել են Իրանից ներթափանցել Ադրբեջան: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Պետական սահմանապահ ծառայության տվյալներով՝ խախտողներից մեկը զինված դիմադրություն է ցույց տվել և կրակ բացել սահմանապահների ուղղությամբ: Ի պատասխան՝ սահմանապահները զենք են կիրառել, ինչի հետևանքով խախտողը վնասազերծվել է:
Իրանական կողմը տեղեկացվել է միջադեպի մասին: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:



