Հայտնի են Բուլղարիայի նախագահական ընտրությունների արդյունքները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲուլղարիայում նոյեմբերի 1-ին կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթել են Իլիյանա Յոտովայի և Կիրիլ Վալչևի թեկնածուական զույգը՝ ստանալով ձայների 57.66 տոկոսը։ Այս մասին հայտնում է բուլղարական BTA լրատվական գործակալությունը։
Նշենք, որ Իլիայանա Յոտովան Բուլղարիայի գործող նախագահն է, իսկ փոխնախագահի թեկնածու Կիրիլ Վալչևը՝ BTA լրատվական գործակալության տնօրենը։
Ընտրություններին մասնակցող մյուս՝ Անդրեյ Գյուրովի և Գեորգի Կանդևի զույգը հավաքել է ձայների 39.38 տոկոսը։
Ինչպես հայտնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ), արդյունքները հրապարակվել են տեղամասային ընտրական հանձնաժողովների արձանագրությունների 99.68 տոկոսի մշակումից հետո։ Տվյալները ներկայացված են ժամը 05:00-ի դրությամբ։
Յոտովայի և Վալչևի օգտին քվեարկել է 1 091 206 ընտրող, իսկ Գյուրովի և Կանդևի օգտին՝ 745 303-ը։
Ընտրողների 55 938-ը քվեարկել է «Ոչ մեկին չեմ աջակցում» տարբերակի օգտին։



