Հելոուինը վերածվել է ողբերգության․ ԱՄՆ-ում տասնյակ մարդիկ են սպանվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ում Հելոուինի տոնակատարությունների ընթացքում հրաձգությունների հետևանքով զոհվել է 76 մարդ, վիրավորվել՝ 201-ը։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ին։
Հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 1-ը երկրի տարբեր նահանգներում գրանցվել են հրազենի կիրառմամբ բազմաթիվ միջադեպեր։
Կալիֆոռնիայում առևտրի կենտրոնի մոտ տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհվել է 31-ամյա հղի կին, վիրավորվել՝ վեց մարդ։
Տեխասի Դալաս քաղաքում մեկ գիշերվա ընթացքում զոհվել է չորս, վիրավորվել՝ 15 մարդ։ Ֆլորիդայում երեկույթի ժամանակ սպանվել է 20-ամյա երիտասարդ, ևս ինը մարդ վիրավորվել է։
Հրաձգության դեպքեր են գրանցվել նաև Իլինոյսում, Ալաբամայում, Կանզասում, Միսուրիում և այլ նահանգներում։
Իրավապահները հետաքննում են տեղի ունեցած միջադեպերը։



