Մոլդովայի բնակչությունը չի աջակցում Ռումինիայի հետ միավորմանը. Սանդու
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄոլդովան ներկայումս բավարար հանրային աջակցություն չունի Ռումինիայի հետ հնարավոր միավորման համար, հայտարարել է նախագահ Մայա Սանդուն։
Նա նախկինում արտասահմանյան լրատվամիջոցներին ասել էր, որ կաջակցի Բուխարեստի հետ միավորմանը, եթե հարցը դրվի հանրաքվեի։
«Այս պահին մենք բավարար ժողովրդական աջակցություն չունենք նման որոշման համար։ Այնուամենայնիվ, կա մեծամասնությունը, որը կողմ է Եվրամիությանը ինտեգրմանը, ուստի մենք համառորեն հետապնդում ենք այս նպատակը», – ասել է Սանդուն հունգարական Valasz Online պորտալին տված հարցազրույցում։



