Հորմուզի նեղուցում ինը օրվա ընթացքում 11 լցանավ է այրվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀորմուզի նեղուցում հոկտեմբերի 25-ից ի վեր օրինախախտ 11 լցանավ է այրվել․ դրանցից մի քանիսը խորտակվել են։ Այս մասին X սոցիալական ցանցում հայտնել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերը։
«Միայն հոկտեմբերի 25-ից (Հորմուզի նեղուց ԱՄՆ կենտրոնական հրամանատարության՝ CENTCOM-ի հրամանատար Բրեդլի Կուպերի ցուցադրական այցի օրվանից) մինչև այսօր (ինը օրվա ընթացքում) Հորմուզի նեղուցում 11 օրինախախտ լցանավ է այրվել, իսկ դրանցից մի քանիսը հայտնվել են ծովի հատակին»,– ասվում է ԻՀՊԿ ռազմածովային ուժերի գրառման մեջ։



