Երևան, 03.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Ամեն վայրկյան հեռախոսի զանգին էի սպասում». Աշուռ Իսախանովն անմահացել է հոկտեմբերի 29-ին Քերթում, տուն «վերադարձել»... չորս ամիս անց. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

 «Աշուռս ակտիվ, շարժուն, շատ բարի երեխա էր։ Նա առանց աղոթքի չէր քնում։ Երեք լեզվով՝ հայերեն, ռուսերեն, ասորերեն, «Հայր մերն» էր ասում և նոր միայն քնում: Մենք ասորի ենք»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Աշուռի մայրիկը՝ տիկին Լիզան։ Նա ծնվել է Երևանում, որտեղ էլ անցել են նրա մանկությունն ու պատանեկությունը։ Դպրոցին զուգահեռ հաճախել է «Թումո»։ «Այնքան արագ էր հաղթահարել բարդ առաջադրանքները, որ ինչ-որ պահի ուղղակի ասաց՝ դա ինձ համար շատ հեշտ է։ Մաթեմատիկայից ու անգլերենից շատ ուժեղ էր։ Իրեն առհասարակ շատ հեշտ էին տրվում լեզուները։ Բարձրագույն մաթեմատիկայի խնդիրներ էր լուծում։ Ուղղակի ամաչկոտ էր, չէր սիրում առաջ ընկնել, իրեն ցույց տալ, մինչև իրեն հարց չուղղեին, նա իր իմացածը չէր ասի։ Ցածր ձայնով էր խոսում, իր յուրահատկությունը չափազանց բարի լինելն էր»։ Իններորդ դասարանն ավարտելուց հետո Աշուռն ընդունվել է Երևանի պետական հումանիտար-տեխնիկական քոլեջ։ Սովորելուն զուգահեռ նաև աշխատել է։ Քոլեջն ավարտելուց հետո մեկնել է բանակ։ Զորացրվելուց հետո նպատակ ուներ բարձրագույն կրթություն ստանալ, ծրագրավորում սովորել։ Մայրիկն ասում է՝ ցանկացած միջավայրում մարդիկ գնահատել են որդու բարի, ոչ կոնֆլիկտային տեսակը։

2020 թվականի հուլիսի 28-ին Աշուռը զորակոչվում է ժամկետային ծառայության։ Ծառայել է Ջրականում։ «Չի խուսափել ծառայությունից, սիրով մեկնել է բանակ։ Նա տարկետում ստացավ, քոլեջն ավարտեց, հետո մեկնեց ծառայության։ Հետաձգելու մասին խոսակցություններին միշտ արձագանքում էր՝ չեմ ուզում ինձանից փոքրերի հետ ծառայել»։ Երկամսյա ծառայությունից տպավորությունների մասին խոսելը բարդ է, ուստի զրույցը տեղափոխվում է պատերազմի օրեր։ «Ես մի տղայի՝ Գյումրիից Վիրաբի հետ ծանոթացա, նա Աշուռիս հետ է եղել մինչև վերջին պահը։ Պատմում է, որ տղաս շատ խիզախ է եղել։ Նրանք բունկերներում չեն եղել, ինչպես ինձ հավաստիացնում էր որդիս։ Ասում էր. «Մա՛մ, մենք ընդհանրապես տեղյակ չենք, թե ինչ է կատարվում մարտի դաշտում, բունկերներում ենք, ուղղակի կարո՞ղ է իմանաք, թե երբ է վերջանալու պատերազմը, ի՞նչ են ասում»։ Ի դեպ, ինչպես հասկանում եմ, շատերն են այս հարցը տվել ծնողներին։ Վիրաբն ինձ պատմել է. «Ես կյանքում նման խիզախ տղա չեմ տեսել։ Բոլորիս մոտ տագնապ կար, բայց Աշուռին հարցնում էինք՝ չե՞ս վախենում, նա արձագանքում էր՝ ինչի՞ց վախենամ»։ Ես կապում եմ դա նրա հետ, որ Աշուռս շատ աստվածապաշտ էր, Աստված իրեն ուժ է տվել, որ անցնի ամեն ինչի միջով»։

Սեպտեմբերի 26-ին է զանգել Աշուռը, դրանից հետո՝ պատերազմի օրերին և մինչև հոկտեմբերի 9-ը ընտանիքը նրանից զանգ չի ստացել։ «Հոկտեմբերի 9-ին զանգեց, բայց ոչինչ չէր ասում։ Միայն այն, որ իրենք բունկերների մեջ են։ Օրումեջ է զանգել, եղել է, որ չորս օր չի զանգել։ Վերջին զանգը հոկտեմբերի 26-ին էր՝ «Մարտունի-2»-ից։ Ինձ ասաց, որ սափրվել են, քանի որ գալու են իրենց նկարելու։ Եվ, իրոք, իր նկարները հետո մեր ծանոթները տեսել էին կայքերից մեկում, դրանք արդեն ինձ հասան։ Վերջին զանգի ժամանակ մի փոքր էլ խոսեցինք տարբեր թեմաներից և վերջ։ Իր դեպքը եղել է հոկտեմբերի 28-ի լույս 29-ի գիշերը։ Տղաս 33 օր պատերազմի մեջ է եղել»։

Հոկտեմբերի 29-ին Աշուռն անմահացել է Մարտունիում՝ Քերթի դպրոցի մոտ։ «2021 թվականի փետրվարի 21-ին մեզ զանգահարեցին, որ նույնականացում կա։ Ինձ ընդամենը տվել են ձախ ձեռքի երկու ոսկոր։ Հուղարկավորությունը փետրվարի 24-ին էր։ Ես այդ ամիսներին անընդհատ գնում էի Ուլնեցի փողոցի վրա գտնվող ՊՆ գերատեսչություն (մարտական գործողությունների գոտում գտնվող զինծառայողների հետ կապված՝ քաղաքացիներին հուզող հարցերին արձագանքելու նպատակով ձևավորված աշխատանքային խումբն այդ ժամանակ գործում էր ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի տարածքում՝ նշյալ փողոցի վրա-խմբ.)։ Այնտեղ մի գնդապետ կար, որ տեղեկատվություն էր տրամադրում Ջրականում ծառայող տղաների մասին։ Նա տեսանյութ ցույց տվեց, որ ԱԹՍ-ն հարվածել է, տղաներն այրվածքներ են ստացել։ Այդ տեսանյութը տեսել եմ։ Ես երկու տարի սպասել եմ իրեն, մտածում էի՝ միայն թե տուն գա տղաս։ Ամեն վայրկյան դռան զանգին էի սպասում։ Անգամ իր հոգեհանգստի օրը հեռախոսը սեղմել էի ձեռքումս և սպասում էի, որ հիմա պիտի զանգի։ Տարիներ շարունակ այդ սպասումը կար։ Իսկ հիմա ուղղակի աղոթում եմ իր հոգու հանգստության համար»։

 Հ. Գ. - Աշուռ Իսախանովը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Եռաբլուրում։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Նարեկ Կարապետյանն ու Իրինա Յոլյանը հիվանդանոցում այցելել են Անի Ավետիսյանին. Անուշ Միրզոյան Գյումրիում բնակարաններ կհանձնվեն սոցիալապես ծանր պայմաններում ապրող ընտանիքներին Ուկրաինայում զինվորներ են խոշտանգվել. Ի՞նչ է թաքնված ռազմական օբյեկտի պատերի հետևում Հայրության արձակուրդ Հայաստանում․ ինչ իրավունքներ ունենIDBank-ն առաջին անգամ թողարկել է արժեկտրոնային անժամկետ պարտատոմսեր Իրավիճակը բարդ է, լարված. Հայաստանը նոյեմբերին կհեռացվի՞ ՀԱՊԿ-ից. «Փաստ»Իրանը սպառնում է հարվածել Եվրոպայում գտնվող ԱՄՆ ռազմական օբյեկտներին Գագիկ Ծառուկյանին հետագա կալանքի տակ պահելն այլևս չունի որևէ ողջամիտ անհրաժեշտություն. ԲՀԿ Ռուսաստանում նոր խիստ կանոններ են ուժի մեջ մտել․ օտարերկրացիներին սպառնում է արտաքսում Խաղաղության անունից հանդես եկող իշխանությունը սեփական քաղաքական օրակարգի շուրջ անհամաձայնությունը հաղթահարելու միջոց է հայտարարում հանրային ճնշումը. Ա. ՀովասափյանԵրբ սկսում ես զիջումներ անել, չես կարող կանգ առնել. «Փաստ»Գազայում վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի կողմից իրականացված հարձակումների հետևանքով զոհվել է 15 մարդ ՀՀ ՊԵԿ-ը հորդորում է Ռուսաստանի Դաշնությունից կանխիկ գումարի արտահանում պլանավորելիս նախապես ծանոթանալ գործող կարգավորումներին  ԶՊՄԿ-ն հյուրընկալել է Case Key բիզնես խնդիրների լուծման մրցույթի մասնակիցներին և համակարգողներին«Ամեն վայրկյան հեռախոսի զանգին էի սպասում». Աշուռ Իսախանովն անմահացել է հոկտեմբերի 29-ին Քերթում, տուն «վերադարձել»... չորս ամիս անց. «Փաստ»Անձնագիր ստանալու նոր կանոններ․ հայտնի են վճարների առավելագույն չափերը Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին Երբ մեծ տերությունների շահերը հակադրվում են, փոքր պետությունների համար հավասարակշռություն պահպանելը անհնար է դառնում. Մհեր ԱվետիսյանՏարադրամի փոխարժեքները նոյեմբերի 3-ին «Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վարքագիծ կառուցելու հարցում». «Փաստ»Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա եռակողմ բանակցություններ են նախատեսվում․ մանրամասներ Իրանը բալիստիկ հրթիռներ է տեղակայել Ադրբեջանի սահմանին Լույս չի լինելու Ի՞նչ փոփոխություններ կկատարվեն խաղողի մթերման գործընթացում. «Փաստ»Վենսը հայտարարել է ԱՄՆ-Իրան բանակցություններում առաջընթացի մասին Reuters․ Հայտնի է, թե ով է ներկայացնելու Միացյալ Նահանգները Աբու Դաբիում կայանալիք բանակցություններում Կառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ»Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ»Ընդդիմությունն արձագանքում է «հանրային ճնշում» գեներացնելու վերաբերյալ Փաշինյանի սպառնալիքին. «Փաստ»Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխատավարձեր. «Փաստ»«Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ»Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. ԿոբախիձեՌուսաստանում վաղվանից խստացվում են ներգաղթյալներին ներկայացվող պահանջներըՁյուն կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 3-ից 7-ինԵմենում հուսիթների հրթիռային հարվածի հետևանքով առնվազն 20 խաղաղ բնակիչ զոհվել էԱնթիլիասում տեղի է ունեցել եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների գլխավոր քարտուղարների համաժողովըՎերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատարԹրամփը չի բացառել Իրանի դեմ ռազմական գործողությունների ընդլայնումը«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ԹուրքիայումՎիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներԺողովրդի այոն չի կարելի այլ կերպ մեկնաբանել․ Մհեր Ավետիսյան«Օրենքով սահմանված կարգով օգնելու ենք բոլորին, որպեսզի նրանց իրավունքները պաշտպանված լինեն»․ Արեգա ՀովսեփյանԱյգավանում երեք ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել․ կան վիրավորներՍահմանադրության նոր տեքստի հրապարակմանը ընդառաջ․ ի՞նչ թակարդ է պատրաստվում ընդդիմության համար. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» ցույց է տալիս, թե ինչպես կարելի է հանրային աջակցություն ունենալով` օրակարգային հարցեր թելադրել. Ավետիք ՉալաբյանՄենք իրար վիրավորելով չենք լուծելու Հայաստանի անվտանգության հարցը․ Մհեր ԱվետիսյանԱռանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետՀայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ Հայաստան