Երևան, 03.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Երբ սկսում ես զիջումներ անել, չես կարող կանգ առնել. «Փաստ»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

 vfokuse.mail.ru–ն «Փաշինյանը ռազմավարական նշանակություն ունեցող ակտիվ է նվիրել Ադրբեջանին» վերնագրով հոդվածում գրում է, որ ՀՀ խորհրդարանը հաստատել է TRIPP համաձայնագիրը, որը նախատեսում է Ադրբեջանի և Նախիջևանի միջև տրանսպորտային երթուղու ստեղծում Հայաստանի Սյունիքի մարզով: Համաձայնագրի օգտին քվեարկել է 63 պատգամավոր, դեմ՝ 32-ը: Համաձայնագրի պայմանների համաձայն, համատեղ ձեռնարկությունը կստանա երթուղին 49 տարի զարգացնելու և շահագործելու իրավունք, որի 74 %-ը պատկանում է ամերիկյան կողմին, իսկ 26 %-ը՝ Հայաստանին: ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը նույնիսկ ենթադրել է երթուղու գործարկումը մինչև Ադրբեջանի հետ համապարփակ խաղաղության պայմանագրի կնքումը: Նախագիծը ռազմավարական նշանակություն ունի տարածաշրջանային լոգիստիկայի համար, քանի որ այն անցնում է Հայաստանի հարավով, որտեղով երկիրը կապվում է Իրանի հետ:

Քաղաքագետ Նիկիտա Մենդկովիչը խոսել է այն մասին, թե ինչու է Հայաստանը ռազմավարական միջանցքի վերահսկողությունը նվիրաբերել Ադրբեջանին, և ինչ զիջումներ են արվել նախկինում: «Կա մի տարածված ասացվածք. «Երբ սկսում ես զիջումներ անել, չես կարող կանգ առնել»: Հայաստանը ռազմավարական կապիտուլ յացիայի է ենթարկվել Ադրբեջանի և Թուրքիայի կողմից, հանձնել է Ղարաբաղը և հրաժարվել է ազատագրել Հայաստանի սահմաններում գտնվող օկուպացված տարածքները: Եվ միջանցքի փոխանցումը տրամաբանական քայլ է այս ճանապարհին: Երկարաժամկետ հեռանկարում այդ միջանցքը, ամենայն հավանականությամբ, կվերահսկվի ադրբեջանական կամ թուրքական զորքերի կողմից՝ անվտանգությունն ապահովելու պատրվակով: Եվ իրականում դա կդառնա «Հայաստանը մասնատելու ծրագրի» մի մասը: Բայց, կրկնեմ, սա Երևանի գործող քաղաքականության բավականին տրամաբանական զարգացումն է», - ասել է փորձագետը:

Նրա խոսքով, Ադրբեջանը միայն կշահի նման քայլից, իսկ Նախիջևանը կստանա լրացուցիչ առավելություններ: Ադրբեջանի համար դեպի Նախիջևան միջանցքի ապահովումը կարևոր քաղաքական հարց է, որը երկրորդն է Ղարաբաղը Ադրբեջանի վերահսկողությանը հանձնելուց և նրա հայ բնակչության տեղահանությունից հետո: Հետևաբար, փորձագետի կարծիքով, սա իսկապես մեծ հաղթանակ է Ադրբեջանի համար գոնե քաղաքական առումով, չհաշված այն փաստը, որ այն ավելի շատ հնարավորություններ է ստեղծում Նախիջևանի հետ տնտեսական և քաղաքական համագործակցությունը վերականգնելու համար։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հայրության արձակուրդ Հայաստանում․ ինչ իրավունքներ ունենIDBank-ն առաջին անգամ թողարկել է արժեկտրոնային անժամկետ պարտատոմսեր Իրավիճակը բարդ է, լարված. Հայաստանը նոյեմբերին կհեռացվի՞ ՀԱՊԿ-ից. «Փաստ»Իրանը սպառնում է հարվածել Եվրոպայում գտնվող ԱՄՆ ռազմական օբյեկտներին Գագիկ Ծառուկյանին հետագա կալանքի տակ պահելն այլևս չունի որևէ ողջամիտ անհրաժեշտություն. ԲՀԿ Ռուսաստանում նոր խիստ կանոններ են ուժի մեջ մտել․ օտարերկրացիներին սպառնում է արտաքսում Խաղաղության անունից հանդես եկող իշխանությունը սեփական քաղաքական օրակարգի շուրջ անհամաձայնությունը հաղթահարելու միջոց է հայտարարում հանրային ճնշումը. Ա. ՀովասափյանԵրբ սկսում ես զիջումներ անել, չես կարող կանգ առնել. «Փաստ»Գազայում վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի կողմից իրականացված հարձակումների հետևանքով զոհվել է 15 մարդ ՀՀ ՊԵԿ-ը հորդորում է Ռուսաստանի Դաշնությունից կանխիկ գումարի արտահանում պլանավորելիս նախապես ծանոթանալ գործող կարգավորումներին  ԶՊՄԿ-ն հյուրընկալել է Case Key բիզնես խնդիրների լուծման մրցույթի մասնակիցներին և համակարգողներին«Ամեն վայրկյան հեռախոսի զանգին էի սպասում». Աշուռ Իսախանովն անմահացել է հոկտեմբերի 29-ին Քերթում, տուն «վերադարձել»... չորս ամիս անց. «Փաստ»Անձնագիր ստանալու նոր կանոններ․ հայտնի են վճարների առավելագույն չափերը Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին Երբ մեծ տերությունների շահերը հակադրվում են, փոքր պետությունների համար հավասարակշռություն պահպանելը անհնար է դառնում. Մհեր ԱվետիսյանՏարադրամի փոխարժեքները նոյեմբերի 3-ին «Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վարքագիծ կառուցելու հարցում». «Փաստ»Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա եռակողմ բանակցություններ են նախատեսվում․ մանրամասներ Իրանը բալիստիկ հրթիռներ է տեղակայել Ադրբեջանի սահմանին Լույս չի լինելու Ի՞նչ փոփոխություններ կկատարվեն խաղողի մթերման գործընթացում. «Փաստ»Վենսը հայտարարել է ԱՄՆ-Իրան բանակցություններում առաջընթացի մասին Reuters․ Հայտնի է, թե ով է ներկայացնելու Միացյալ Նահանգները Աբու Դաբիում կայանալիք բանակցություններում Կառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ»Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ»Ընդդիմությունն արձագանքում է «հանրային ճնշում» գեներացնելու վերաբերյալ Փաշինյանի սպառնալիքին. «Փաստ»Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխատավարձեր. «Փաստ»«Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ»Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. ԿոբախիձեՌուսաստանում վաղվանից խստացվում են ներգաղթյալներին ներկայացվող պահանջներըՁյուն կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 3-ից 7-ինԵմենում հուսիթների հրթիռային հարվածի հետևանքով առնվազն 20 խաղաղ բնակիչ զոհվել էԱնթիլիասում տեղի է ունեցել եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների գլխավոր քարտուղարների համաժողովըՎերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատարԹրամփը չի բացառել Իրանի դեմ ռազմական գործողությունների ընդլայնումը«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ԹուրքիայումՎիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներԺողովրդի այոն չի կարելի այլ կերպ մեկնաբանել․ Մհեր Ավետիսյան«Օրենքով սահմանված կարգով օգնելու ենք բոլորին, որպեսզի նրանց իրավունքները պաշտպանված լինեն»․ Արեգա ՀովսեփյանԱյգավանում երեք ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել․ կան վիրավորներՍահմանադրության նոր տեքստի հրապարակմանը ընդառաջ․ ի՞նչ թակարդ է պատրաստվում ընդդիմության համար. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» ցույց է տալիս, թե ինչպես կարելի է հանրային աջակցություն ունենալով` օրակարգային հարցեր թելադրել. Ավետիք ՉալաբյանՄենք իրար վիրավորելով չենք լուծելու Հայաստանի անվտանգության հարցը․ Մհեր ԱվետիսյանԱռանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետՀայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ ՀայաստանԶինված միջադեպ և փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանինՈւրախ եմ այս արդյունքով ու իմ անցած ճանապարհով․ Վազգեն ԹևանյանԵրբ է մեկնարկում նոյեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը