Անթիլիասում տեղի է ունեցել եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների գլխավոր քարտուղարների համաժողովը
ՄՇԱԿՈՒՅԹԵկեղեցիների և միջեկեղեցական կառույցների գլխավոր քարտուղարների համաժողովը՝ Անթիլիասում․
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին հրաւէրով, 2-6 Նոյեմբեր 2026-ին, Անթիլիասի Մայրավանքին մէջ տեղի պիտի ունենայ եկեղեցիներու եւ միջ-եկեղեցական կառոյցներու ընդհանուր քարտուղարներու համաժողովը։
Համաժողովին կը մասնակցին 25 ընդհանուր քարտուղարներ՝ Զուիցերիայէն, Դանիայէն, Անգլիայէն, Վատիկանէն, Ամերիկայի Միացեալ Նահանգներէն, Գերմանիայէն, Հնդկաստանէն, Սկովտիայէն, Իտալիայէն, Պաղեստինէն, Լեհաստանէն, Գանատայէն, Գոլոմպիայէն եւ Պրազիլէն։ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութիւնը կը ներկայացնէ Գերպ. Տ. Հրանդ Ծ. Վրդ. Թահանեան։
Համաժողովի բացման նիստին Նորին Սրբութիւնը պիտի ներկայացնէ դասախօսութիւն մը՝ «Միջ-եկեղեցական շարժումը դիմագրաւող մարտահրաւէրները» նիւթով։
Համաժողովի ընթացքին մասնակիցները պիտի ունենան զեկուցական, քննական եւ խորհրդակցական նիստեր՝ քննարկելով եկեղեցիներուն եւ միջ-եկեղեցական շարժումին դիմագրաւած այժմէական մարտահրաւէրները։
Յայտնենք, որ ընդհանուր քարտուղարներու այս խորհուրդը շուրջ 70 տարիէ ի վեր կը գործէ՝ իբրեւ միջ-եկեղեցական խորհրդակցութեան եւ գործակցութեան հարթակ, նպատակ ունենալով քննարկել եկեղեցիները յուզող հրատապ հարցերը եւ որոնել համապատասխան լուծումներ։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին
5
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից



