Ռուսաստանում վաղվանից խստացվում են ներգաղթյալներին ներկայացվող պահանջները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՆոյեմբերի 3-ից սկսած՝ Ռուսաստանից արտաքսվող օտարերկրյա քաղաքացիների վարչական իրավախախտումների ցանկը կրկնապատկվելու է։ Վարչական իրավախախտումների օրենսգրքի համապատասխան հոդվածների թիվը 22-ից կաճի մինչև 45։ Փոփոխությունները նախատեսված են օգոստոսի 4-ին նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից ստորագրված թիվ 294-ՖԶ դաշնային օրենքով։
Նոր հիմքերի թվում են մանր խուլիգանությունը, հանրային միջոցառումների անցկացման կանոնների խախտումը, ոստիկանության աշխատակիցների օրինական կարգադրություններին չենթարկվելը և Ռուսաստանի զինված ուժերին վարկաբեկելը։ Արտաքսում նախատեսված է նաև Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու և նրա տարածքային ամբողջականությունը խախտելու կոչերի համար։
Ավելին, արտաքսման հիմքերը կարող են ներառել արտակարգ դրության, հակաահաբեկչական գործողությունների կամ ռազմական դրության խախտումը, նացիստական և ծայրահեղական խորհրդանիշների տարածումը, ծայրահեղական նյութերի տարածումը և խտրականությունը։
Փոփոխությունները նաև նախատեսում են վարչական տուգանքների ավելացում Ռուսաստանում մուտքի և մնալու կանոնակարգերի խախտման, ինչպես նաև անօրինական աշխատանքի համար։
Նոյեմբերի 2-ին Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը հայտնել է, որ վերջին մեկուկես տարվա ընթացքում տարբեր հանցագործությունների համար օտարերկրյա քաղաքացիների արտաքսման թիվն աճել է 2.6 անգամ։ Նա նշեց, որ 2024 թվականից ի վեր Ռուսաստանը ընդունել է միգրացիոն քաղաքականության բարելավմանն ուղղված 32 դաշնային օրենք, որոնցից 21-ը նախաձեռնել են Պետդումայի պատգամավորները։
Հետևեք մեզ՝ այստեղ



