Բոլիվիայում Մորալեսը տանուլ է տվել չորրորդ ժամկետով վերընտրվելու շուրջ հանրաքվեն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲոլիվիայի Գերագույն ընտրական տրիբունալն ամփոփել Է Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու շուրջ անցկացված հանրաքվեի արդյունքները, որոնք նախագահ Էվո Մորալեսին թույլ կտային վերընտրվել չորրորդ անգամ. քվեների 99,72 տոկոսի հաշվումից հետո հաղթանակ են տարել այս նախաձեռնության հակառակորդները, որոնք հավաքել են 51,3 տոկոս:
Սահմանադրության փոփոխման կողմնակիցները եղել են փոքր-ինչ պակաս՝ 48,7 տոկոս: Ընտրությունների վերջնական արդյունքները տրիբունալը խոստանում Է հրապարակել ավելի ուշ, ձայների հաշվումը փետրվարի 24-ին կշարունակվի, թեեւ քվեաթերթիկների արդեն 97,8 տոկոսի վերլուծությունից հետո հասկանալի Էր, որ միտումն անդառնալի բնույթ Է կրում:
Ավելի վաղ նախագահ Մորալեսը հայտարարել Է, որ պատրաստ Է ճանաչել հանրաքվեի ցանկացած արդյունքներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



