Ողբերգական վթարից տուժած երեխաներից մեկը դուրս է գրվել. մանրամասներ առողջական վիճակից
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրևան–Աշտարակ ճանապարհին հոկտեմբերի 24–ին տեղի ունեցած սարսափելի վթարից տուժած երեխաներից 1–ն այսօր դուրս է գրվել հիվանդանոցից։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից։
Գերատեսչությունից նշեցին, որ երեխաներից 2–ի վիճակը շարունակվում է գնահատվել ծայրահեղ ծանր. նրանք դեռևս գտնվում են վերակենդանացման բաժնմունքում` բժիշկների հսկողության տակ, իսկ 1–ինը` բավարար։
Մեր տեղեկություններով` դուրս գրվածը երեխաներից ամենափոքրն է` 11 ամսական աղջիկը, որը «Ուիգմոր» ԲԿ–ում էր։ Նա մորաքրոջ մոտ է։
Հիշեցնենք` հոկտեմբերի 24–ին Արագածոտնի մարզում` Երևան-Գյումրի ավտոճանապարհին, բախվել էին «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենան և «ՄԱԶ» մակնիշի բեռնատարը։ Վթարի հետևանքով մարդատարի 37–ամյա վարորդն ու նրա 36–ամյա կինը տեղում մահացել էին։ Նրանց 7, 10 և 13 տարեկան երեխաները տեղափոխվել էին Երևանի «Սուրբ Աստվածամայր», իսկ 11 ամսական և 6 տարեկան մյուս 2 երեխաները` «Ուիգմոր» ԲԿ։ Օրեր անց հայտնի դարձավ, որ 6 տարեկան երեխայի կյանքը փրկել չի հաջողվել։



