Կյանքից հեռացել է «Տեներիֆեի» ֆուտբոլիստ Դե Միգելը․ նա երեկ «Տեներիֆե»-«Անդորրա» հանդիպման ժամանակ սրտի կանգ էր տարել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԿյանքից հեռացել է «Տեներիֆեի» ֆուտբոլիստ Դե Միգելը․ նա երեկ «Տեներիֆե»-«Անդորրա» հանդիպման ժամանակ սրտի կանգ էր տարել: Այս մասին հայտնում են ֆուտբոլային ակումբից:
«Կոտրված սրտով «Տեներիֆե» ֆուտբոլային ակումբը հայտնում է Խեսուս դե Միգել Ալամեդայի ողբերգական մահվան մասին, որը տեղի է ունեցել այս երեքշաբթի՝ 2026 թվականի նոյեմբերի 3-ին, առավոտյան ժամը 8:00-ին:
Սփոփանքի խոսքեր չկան. բացարձակապես ոչինչ չի կարող մեղմել այս ճնշող վիշտը: Մենք կանգնած ենք նրա սգավոր ընտանիքի, նրա հարազատների և ողջ «Տեներիֆեի» կողքին, որն այսօր սգում է այս դաժան կորուստը:
Խեսուս դե Միգելի ընտանիքը շնորհակալություն է հայտնում ստացված յուրաքանչյուր աջակցության խոսքի համար, ինչպես նաև ի սրտե խնդրում է առավելագույնս հարգել իրենց անձնական կյանքի գաղտնիությունը այս սարսափելի ժամանակահատվածում»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ երեկ Իսպանիայի երկրորդ դիվիզիոնի 12-րդ տուրի «Տեներիֆե»-«Անդորրա» հանդիպման ժամանակ «Տեներիֆե»-ի 30-ամյա հարձակվող Խեսուս դե Միգելը ծանր վնասվածք էր ստացել, կորցրել գիտակցությունը և սրտի կանգ տարել:



