Երևան, 03.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

ՀՖՖ-ին բաց նամակ․ պահանջում են պահպանել նախագահի թեկնածուի՝ հայերենին տիրապետելու պարտադիր պայմանը

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Առաջին հայկական ճակատը (FAF) տարածել է բաց նամակ՝ ուղղված Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային, ուր մասնավորաբար ասված է։

ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՖՖ-ԻՆ ԵՎ ՀՖՖ ԱՆԴԱՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Հայերենի իմացության պահանջի պահպանման և առաջարկվող փոփոխությունների հրապարակային հիմնավորման վերաբերյալ
Նոյեմբերի 4-ին նախատեսվող ՀՖՖ արտահերթ ժողովին ընդառաջ մեր մտահոգությունն ենք հայտնում կանոնադրական փոփոխությունների առաջարկի վերաբերյալ։ ՀՖՖ պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ առաջարկվում է ՀՖՖ նախագահի թեկնածուի համար վերացնել հայերենին տիրապետելու և վերջին մեկ տարում Հայաստանում մշտապես բնակվելու պահանջները։
Մեր դիրքորոշումը հստակ է․ հայերենին տիրապետելու պահանջը պետք է պահպանվի։
Մեր համոզմամբ՝ այն ձևական պայման չէ։ ՀՖՖ ղեկավարի համար կարևոր է անմիջականորեն հաղորդակցվել մարզիչների, ֆուտբոլիստների, ակումբների և երկրպագուների հետ, հասկանալ նրանց խնդիրներն ու մասնակցել մասնագիտական քննարկումներին։
ՀՖՖ կանոնադրության 10-րդ հոդվածով ֆեդերացիայի և նրա ժողովի պաշտոնական լեզուն հայերենն է, իսկ փաստաթղթերի հայերեն տեքստը գերակայում է այլալեզու տարբերակների նկատմամբ։
Մենք կարևորում ենք միջազգային փորձն ու կապերը։ Սակայն չենք կարծում, որ դրանք պետք է հակադրվեն հայերենի իմացությանը և հայկական ֆուտբոլային հանրության հետ անմիջական կապին։
Մեզ մտահոգում է նաև այն, որ թեկնածուներին ներկայացվող պահանջների փոփոխությունն առաջարկվում է նախագահի առաջիկա ընտրություններին ընդառաջ։ Նման որոշումը պետք է հիմնավորվի ֆեդերացիայի երկարաժամկետ կարիքներով և ներկայացվի բաց քննարկման։
ՀՖՖ-ն հրապարակել է արտահերթ ժողով հրավիրելու դիմումին միացած անդամների ցանկը։ Սակայն մեզ համար կարևոր է որպեսզի պարզաբանվի նաև փոփոխության նախագծի մշակման և պաշտոնական ներկայացման ընթացքը։
Ուստի պահանջում ենք հրապարակային և բովանդակային պատասխաններ հետևյալ հարցերին․
1. Ո՞վ է մշակել փոփոխության նախագիծը, և ո՞ր անդամը կամ մարմինն է այն պաշտոնապես ներկայացրել ՀՖՖ քարտուղարությանը։ Պահանջում ենք հրապարակել ներկայացված առաջարկն ու դրան կից բացատրագիրը։
2. Ի՞նչ խնդիր է լուծելու հայերենի իմացության պահանջի վերացումը։ Ի՞նչ գնահատումների կամ մասնագիտական եզրակացությունների հիման վրա է այն առաջարկվել, և ինչպե՞ս է նպաստելու ֆեդերացիայի արդյունավետ կառավարմանը։
3. Ինչո՞ւ է փոփոխությունն առաջարկվում հենց ընտրություններին ընդառաջ։
4. Ո՞ւմ հետ և ե՞րբ է քննարկվել առաջարկը։ Խնդրում ենք ներկայացնել ՀՖՖ և գործկոմի անդամներից, մարզիչներից, ֆուտբոլիստներից և այլ մասնագետներից ստացված կարծիքներն ու առաջարկությունները, ինչպես նաև պարզաբանել, թե դրանք ինչպես են հաշվի առնվել։
ՀՖՖ կանոնադրության 35-րդ հոդվածի 2-րդ կետը նախատեսում է փոփոխության առաջարկը գրավոր ներկայացնել՝ կից բացատրագրով։
Պահանջում ենք մինչև նոյեմբերի 3-ը՝ ժամը 18։00-ն, ՀՖՖ պաշտոնական կայքում հրապարակել փոփոխության ամբողջական նախագիծը, բացատրագիրը, պաշտոնապես ներկայացրած անդամի կամ մարմնի անվանումը և վերոնշյալ հարցերի պատասխանները։
ՀՖՖ անդամ կազմակերպություններին և ժողովի պատվիրակներին կոչ ենք անում պահպանել հայերենին տիրապետելու պահանջը և չաջակցել դրա վերացմանը։
Միաժամանակ, մինչև հարցերի հրապարակային պարզաբանումն ու բովանդակային քննարկումը, կոչ ենք անում սահմանված ընթացակարգով հետաձգել տվյալ փոփոխության վերաբերյալ վերջնական որոշման ընդունումը։
Մենք չենք կանխորոշում նախաձեռնության հեղինակների շարժառիթները։ Բայց ակնկալում ենք, որ ընտրություններին մասնակցելու պայմանների յուրաքանչյուր փոփոխություն հիմնավորվի ֆուտբոլի զարգացման կարիքներով և նույն սկզբունքներով կիրառվի բոլորի նկատմամբ։
ՀՖՖ կանոնադրությունը պետք է ծառայի հայկական ֆուտբոլի երկարաժամկետ շահերին՝ անկախ թեկնածուների անուններից։

«Հանրային հեռուստաընկերությունը վերածվել է իշխանական քարոզչամեքենայի»․ Ավետիք ՉալաբյանՕդանավակայանը փակվել է․ Լոնդոնից թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Անընդունելի է զոհվածների հիշատակի օրը համերգ հեռարձակել. Ավետիք Չալաբյան Կարեն Խաչանովը դուրս է եկել Փարիզի «Մասթերսի» երկրորդ փուլ Կրթության ոլորտից հեռացնում են մարդկանց, ովքեր իրենց մեջ կրում են ազգային արժեքներ. Ատոմ ՄխիթարյանԲաքվում Երևանի վերաբերյալ նոր պահանջներ են հնչում․ Փաշազադեի նոր առաջարկը Իրանը բալիստիկ հրթիռներ է տեղափոխել Ադրբեջանի հետ սահման. ԶԼՄ-ներ «ՀայաՔվե»-ի ակցիան՝ ընդդեմ Հանրային հեռուստաընկերության կողմնակալ քաղաքականությանՄեր փոխարեն պարտք են վերցնում, մեր գրպանից մարում․ Տիգրան Դումիկյան ՀՖՖ-ին բաց նամակ․ պահանջում են պահպանել նախագահի թեկնածուի՝ հայերենին տիրապետելու պարտադիր պայմանըՓակերից ևս մեկը. արվեստի՞, թե՞ գործարարության և քաղաքականության ակումբ. «Փաստ»Թուրքիայում «Հայկական հարցի» մասին վավերագրական ֆիլմաշար են պատրաստել Կյանքից հեռացել է «Տեներիֆեի» ֆուտբոլիստ Դե Միգելը․ նա երեկ «Տեներիֆե»-«Անդորրա» հանդիպման ժամանակ սրտի կանգ էր տարել Նոր արգելք դատապարտյալների հարազատների համար. Գալյանը մանրամասնել է Ասիայի գավաթը հետաձգվել է գրեթե մեկ տարով ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (3 ՆՈՅԵՄԲԵՐԻ).Оգնության միասնական ազդանշանը, միջմայրցամաքային ռմբակոծիչ առաջին աերոստատները. «Փաստ»Հայաստանը կհրաժարվի Ադրբեջանի դեմ հայցերից․ Երևանը հստակեցնում է պայմանը Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում Ոչ մի պետության շահ չպետք է փոխարինի մեր սեփական պատմական գիտակցությանը. Մհեր ԱվետիսյանՈղբերգական վթարից տուժած երեխաներից մեկը դուրս է գրվել. մանրամասներ առողջական վիճակից Հունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների, մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների օտարումը COP 17-ը ժողովրդի և երկրի բյուջեի վրա շատ ծանր է արժեցել. Աննա ԿոստանյանԱրդյունավետ գործընկերություն հանուն բնության. Team-ը COP17-ում պանելային քննարկում էր կազմակերպելՔննարկվել են Հայաստանի և Մեքսիկայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ»Նարեկ Կարապետյանն ու Իրինա Յոլյանը հիվանդանոցում այցելել են Անի Ավետիսյանին. Անուշ Միրզոյան Գյումրիում բնակարաններ կհանձնվեն սոցիալապես ծանր պայմաններում ապրող ընտանիքներին Ուկրաինայում զինվորներ են խոշտանգվել. Ի՞նչ է թաքնված ռազմական օբյեկտի պատերի հետևում Հայրության արձակուրդ Հայաստանում․ ինչ իրավունքներ ունենIDBank-ն առաջին անգամ թողարկել է արժեկտրոնային անժամկետ պարտատոմսեր Իրավիճակը բարդ է, լարված. Հայաստանը նոյեմբերին կհեռացվի՞ ՀԱՊԿ-ից. «Փաստ»Իրանը սպառնում է հարվածել Եվրոպայում գտնվող ԱՄՆ ռազմական օբյեկտներին Գագիկ Ծառուկյանին հետագա կալանքի տակ պահելն այլևս չունի որևէ ողջամիտ անհրաժեշտություն. ԲՀԿ Ռուսաստանում նոր խիստ կանոններ են ուժի մեջ մտել․ օտարերկրացիներին սպառնում է արտաքսում Խաղաղության անունից հանդես եկող իշխանությունը սեփական քաղաքական օրակարգի շուրջ անհամաձայնությունը հաղթահարելու միջոց է հայտարարում հանրային ճնշումը. Ա. ՀովասափյանԵրբ սկսում ես զիջումներ անել, չես կարող կանգ առնել. «Փաստ»Գազայում վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի կողմից իրականացված հարձակումների հետևանքով զոհվել է 15 մարդ ՀՀ ՊԵԿ-ը հորդորում է Ռուսաստանի Դաշնությունից կանխիկ գումարի արտահանում պլանավորելիս նախապես ծանոթանալ գործող կարգավորումներին  ԶՊՄԿ-ն հյուրընկալել է Case Key բիզնես խնդիրների լուծման մրցույթի մասնակիցներին և համակարգողներին«Ամեն վայրկյան հեռախոսի զանգին էի սպասում». Աշուռ Իսախանովն անմահացել է հոկտեմբերի 29-ին Քերթում, տուն «վերադարձել»... չորս ամիս անց. «Փաստ»Անձնագիր ստանալու նոր կանոններ․ հայտնի են վճարների առավելագույն չափերը Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին Երբ մեծ տերությունների շահերը հակադրվում են, փոքր պետությունների համար հավասարակշռություն պահպանելը անհնար է դառնում. Մհեր ԱվետիսյանՏարադրամի փոխարժեքները նոյեմբերի 3-ին «Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վարքագիծ կառուցելու հարցում». «Փաստ»Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա եռակողմ բանակցություններ են նախատեսվում․ մանրամասներ Իրանը բալիստիկ հրթիռներ է տեղակայել Ադրբեջանի սահմանին Լույս չի լինելու Ի՞նչ փոփոխություններ կկատարվեն խաղողի մթերման գործընթացում. «Փաստ»Վենսը հայտարարել է ԱՄՆ-Իրան բանակցություններում առաջընթացի մասին