Իրանը բալիստիկ հրթիռներ է տեղափոխել Ադրբեջանի հետ սահման. ԶԼՄ-ներ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանի և Ադրբեջանի սահմանին արձանագրվել է բալիստիկ հրթիռների ենթադրյալ տեղակայում։ Այս մասին, հղում անելով տեղական աղբյուրներին, հայտնում է Araz News-ը։
Ստացված տեղեկությունների համաձայն՝ վերջին օրերին Իրանը մեծացրել է իր ռազմական ներկայությունը Արաքս գետի հարավային ափին։ Սոցիալական ցանցերում լուսանկարներ են հրապարակվել, որոնցում, ենթադրաբար, պատկերված են հրթիռային կայանք և մի քանի միավոր ռազմական տեխնիկա։
Այս հաղորդագրությունների ֆոնին իրանական պետական լրատվամիջոցները հայտնել են Մոջթաբա Խամենեիի և բարձրաստիճան զինվորական հրամանատարների հանդիպման մասին։
Հրապարակված տեղեկությունների համաձայն՝ զինվորականները զեկուցել են երկրի հյուսիսարևմտյան սահմաններին տեղակայված ստորաբաժանումների մարտական պատրաստվածության մասին։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
5
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին



