Կարեն Խաչանովը դուրս է եկել Փարիզի «Մասթերսի» երկրորդ փուլ
ՍՊՈՐՏԿարեն Խաչանովը հաղթանակով է մեկնարկել Փարիզում անցկացվող «Մասթերս» շարքի մրցաշարում։ Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստն առաջին շրջանում մրցել է աշխարհի 51-րդ ռակետ Դենիս Շապովալովի հետ: Կանադայի ներկայացուցիչը երրորդ սեթում վնասվածքի պատճառով հրաժարվել է շարունակել պայքարը։ Առաջին սեթում հաղթել է Խաչանովը՝ 6:3, երկրորդում՝ Շապովալովը՝ 7:6: Իդեպ, երրորդ սեթի դադարեցման պահին Շապովալովը հաշվի մեջ առջևում էր՝ 4:1: Կարեն Խաչանովի հաջորդ մրցակիցը կլինի կամ իսպանացի Ալեխանդրո Դավիդովիչ-Ֆոկինան, կամ ֆրանսիացի Մոիզ Կուամեն: Փարիզի «Մասթերսի» մրցանակային հիմնադրամը կազմում 6,3 միլիոն եվրո։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
5
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին



