Օդանավակայանը փակվել է․ Լոնդոնից թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՎարշավայի մերձակայքում գտնվող Մոդլինի օդանավակայանը ժամանակավորապես փակվել է Լոնդոնից ժամանող ինքնաթիռի արտակարգ վայրէջքից հետո։ Պատճառը օդանավում հնարավոր պայթուցիկ սարքի առկայության մասին հաղորդումներն են։ Այս մասին հայտնում է TVN24 հեռուստաալիքը։
Ինքնաթիռը Մոդլինում վայրէջք է կատարել տեղական ժամանակով ժամը 10։01-ին։ Օդանավում գտնվել է 181 մարդ։ Ի սկզբանե ինքնաթիռը պետք է վայրէջք կատարեր Վարշավայի Ֆրեդերիկ Շոպենի անվան օդանավակայանում, սակայն այն ուղղորդվել է Մոդլին։
Օդանավակայանի ներկայացուցիչ Ադամ Շաբլովսկին հայտնել է, որ օդանավակայանը ժամանակավորապես փակ է, իսկ իշխանությունները սպասում են պայթուցիկ սարքերի վնասազերծման մասնագետների ժամանմանը։
Օդանավակայանի վարչակազմում ստուգումներ են իրականացվում՝ կապված ստացված սպառնալիքի մասին տեղեկության հետ։
Լրատվամիջոցների տվյալներով՝ սա վերջին 24 ժամվա ընթացքում արդեն երկրորդ դեպքն է, երբ Լոնդոնից թռչող ինքնաթիռում պայթյունի սպառնալիքի մասին հաղորդում է ստացվում։



