Ռուսաստանը՝ Թյուրքական պետությունների կազմակերպությունում․ Կրեմլից ուշագրավ հայտարարություն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանը (ՌԴ) դրական է գնահատել Թյուրքական պետությունների կազմակերպությանը (ԹՊԿ) միանալու հնարավորությունը։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանի անդամակցությունը կազմակերպությանը կլինի «հասկանալի, ողջամիտ և բնական»։ Այս մասին գրում է ermenihaber.am-ը։
Հոկտեմբերի 30-ին Անկարայում տեղի է ունեցել ԹՊԿ ղեկավարների խորհրդի 13-րդ գագաթնաժողովը։ Դրա ընթացքում Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն առաջարկել է քննարկել Ռուսաստանի՝ կազմակերպությանը որպես անդամ կամ դիտորդ միանալու հնարավորությունը։ Նա նաև առաջարկել է ստեղծել համագործակցության նոր՝ ԹՊԿ+ ձևաչափ։
Տոկաևի առաջարկին Մոսկվան արձագանքել է դրականորեն։ Միևնույն ժամանակ, Ռուսաստանի մասնակցության վերաբերյալ պաշտոնական հրավեր դեռ չի ներկայացվել։
Հիշեցնենք, որ Ռուսաստանում բնակվում են բազմաթիվ թյուրքալեզու ժողովուրդներ, այդ թվում՝ թաթարներ, բաշկիրներ, չուվաշներ, յակուտներ, տուվացիներ և այլ համայնքներ։



