Ուկրաինական կարգավորման բանակցությունների մասին զեկուցում են Պուտինին. Պեսկով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսական պատվիրակությունը նոյեմբերի 10-11-ին կժամանի Աբու Դաբի և կմասնակցի ուկրաինայի հարցով եռակողմ բանակցություններին. հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նրա խոսքով, ռուսական կողմից բանակցային գործընթացի գլխավոր ներկայացուցիչը լինելու է ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։
Անդրադառնալով հարցին, թե արդյոք մինչև Աբու Դաբի մեկնելը նախատեսվում են Պուտինի և ռուս բանակցողների միջև շփումներ, Պեսկովն ասել է. «Առայժմ չեմ կարող ասել, հստակ ծրագրեր դեռ չկան։ Սակայն, ընդհանուր առմամբ, ռուսական պատվիրակության գրեթե բոլոր անդամներն առանց այդ էլ պարբերաբար զեկուցում են նախագահին ընթացիկ հարցերի վերաբերյալ և համապատասխան հանձնարարականներ ստանում պետության ղեկավարից»։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
5
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը



