ՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի. Մասադիկով
ՔԱՂԱՔԱԿԱՆ«Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի»։
Այս մասին հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։
«Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն երկխոսությունը նպաստում է կուտակված կոնֆլիկտային ներուժի նվազեցմանը և հեռանկարային համագործակցության ենթակառուցվածքների ձևավորմանը։ Հույս ենք հայտնում երկու պետությունների միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման վերաբերյալ»,- հայտարարել է Մասադիկովը՝ ելույթ ունենալով Եվրասիական անվտանգության հարցերով Մինսկի IV միջազգային խորհրդաժողովում։
Այն անցկացվում է նոյեմբերի 3-4-ը Մինսկում։ Դրան մասնակցում է ավելի քան 600 մասնակից աշխարհի 50 երկրից։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
5
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը



