Երևան, 04.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Այսօր Սթիվ Ջոբսի ծննդյան օրն է

ԲԼՈԳ

Անի Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Սթիվեն Փոլ Ջոբսը ծնվել է 1955թ. փետրվարի 24-ին Կալիֆորնիա նահանգի Մաունթին Վյու քաղաքում: Ջոբսի մայրը` Ջոան Քերոլ Շիբլը, իր մեկ շաբաթական որդուն հանձնել է դաստիարակության Փոլ և Կլարա Ջոբսերի ընտանիքին: Դպրոցում տղան հետաքրքրվում էր էլեկտրական սարքավորումներով: Հենց դպրոցում էլ նա ծանոթացել է իր ապագա գործընկերոջ` Սթիվ Վոզնյակի հետ: Դպրոցն ավարտելուց հետո`1972թ., Սթիվ Ջոբսն ընդունվում է Օրեգոն նահանգի Ռիդի քոլեջը, սակայն առաջին կիսամյակից հետո ինքնակամ դուրս է գալիս:
Որոշ ժամանակ անց նա սկսում է վայելչագրության կուրսերի հաճախել, ինչի շնորհիվ հետագայում "Mac OS" համակարգը վերազինում է տառաչափերի մեծացման հնարավորությամբ: Այնուհետև Ջոբսն սկսում է աշխատել համակարգչային խաղեր մշակող "Atari" ընկերությունում:

1976 թվականին Ջոբսն իր դպրոցական ընկերոջ` Սթիվ Վոզնյակի հետ հիմնադրում է "Apple" ընկերությունը, որն զբաղվում է սեփական դիզայնի և նախագծի հիման վրա համակարգիչների արտադրությամբ: "Apple"-ի նորույթների հիմնական մշակողը Վոզնյակն էր, իսկ Ջոբսն զբաղվում էր մարքետինգային հարցերով:

Սթիվ Ջոբսի և Սթիվ Վոզնյակի առաջին անձնական համակարգիչը "Apple I"-ն էր, որն արժեր 666 դոլար 66 ցենտ: "Apple I"-ն ու ավելի ուշ թողարկված "Apple II"-ն իրենց ստեղծողներին մեծ հաջողություն բերեցին: "IPO"-ով բորսա դուրս գալուց հետո` 1980 թվականին, Ջոբսը դարձավ միլիոնատեր:

1985 թվականին՝ ընկերության նախագահների խորհրդի հետ պայքարում իշխանությունը կորցնելուց հետո, Ջոբսը հեռացավ ընկերությունից և հիմնադրեց համակարգչային "NeXT" ընկերությունը: 12 տարի անց նա վերադարձավ "Apple"` որպես ժամանակավոր գործադիր տնօրեն: 1997թ.-ին նա միացրեց ընկերությունները:

Վերջին տասնամյակում "iPod" նվագարկիչների, "iPhone" սմարթֆոնների և "iPad" պլանշետների շնորհիվ ընկերությունը կարողացավ արագորեն ընդլայնել ազդեցության գոտիները: Տեխնոլոգիական նորույթները թողարկման պահից մինչ օրս չեն դադարում վաճառքի նորանոր ռեկորդներ սահմանել:

1986 թվականին Ջոբսը դարձավ "The Graphics Group" ընկերության սեփականատերը: Ընկերությունն այնուհետև անվանվեց "Pixar": Շուտով նա ձեռք բերեց նաև "Lucasfilm" կինոստուդիան` դրա համար վճարելով 5 միլիոն դոլար` չնայած այն կրկնակի թանկ էր գնահատվում:

Սթիվ Ջոբսի ղեկավարման օրոք "Pixar"-ը թողակել է այնպիսի մուլֆիլմեր, ինչպիսիք են «Խաղալիքների պատմությունը» և «Հրեշների կորպորացիան»: 2006 թվականին "Pixar"-ի բաժնետոմսերը 7,4 միլիարդ դոլարով գնեց "Walt Disney"-ը: Ջոբսը մնաց "Disney"-ի տնօրենների խորհրդում:

Նա դարձավ ընկերության ամենամեծ բաժնետեր-ֆիզիկական անձը`ստանալով ստուդիայի բաժնետոմսերի 7%-ը: Հարկ է նշել, որ "Apple"-ը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում գործադիր տնօրենի՝ աշխարհում ամենահամեստ վարձատրությամբ:

Ջոբսի աշխատավարձը պաշտոնապես սահմանված էր տարեկան 1 դոլար: Որպես խրախուսանք` Ջոբսը "Apple"-ից ստացել է 43,5 միլիոն դոլար արժողությամբ "Gulfstream" օդանավը: Օդանավի բոլոր ծախսերն ընկերությունն իր վրա էր վերցրել:

2003 թվականի աշնանը Սթիվ Ջոբսի որովայնի հետազոտման ժամանակ բժիշկները հայտնաբերեցին ենթաստամոքսային գեղձի ուռուցք, որը ենթակա էր վիրահատության: 2009 թվականին Ջոբսը Շվեյցարիայում ենթարկվեց լյարդի փոխպատվաստման: 2011 թվականի հունվարի 17-ին ընկերության գործադիր տնօրենն առողջական խնդիրների պատճառով հերթական արձակուրդը վերցրեց:

Oգոստոսին Ջոբսը հայտարարեց լիազորությունները վայր դնելու մասին: 2011թ. հոկտեմբերի 5-ին կյանքի 56-րդ տարում մահացավ "Apple" ընկերության հիմնադիր Սթիվ Ջոբսը: Աշխարհի մեծագույն գործարարներից մեկին այդպես էլ չհաջողվեց հաղթահարել քաղցկեղը, որը տարիներ շարունակ հյուծել էր նրա օրգանիզմը:

Պուտինը Ռուս-Հայկական Համալսարանի պրոռեկտորին պարգևատրել է Բարեկամության շքանշանովԱրտակարգ հանդիպում ընդդիմադիր ուժերի հետՊուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ժողովրդական միասնության օրվա առթիվԿԲ-ն զգուշացնում է․ քաղաքացիների տվյալներով առանց նրանց համաձայնության վարկեր են ձևակերպում11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելՎստահ եմ՝ Սամվել Կարապետյանին կտանեն կալանքի. հավա՞ք է լինելու, Նարեկ Կարապետյանը մանրամասնեցԻշխանությունը փորձում է դատարանի միջոցով կալանքի տանել Սամվել Կարապետյանին․ Նարեկ ԿարապետյանՀայ կանայք վերցրել են երկիրը փրկելու բեռը․ Մհեր ԱվետիսյանԺողովորդն էլ է հասկանում, որ ընտրությունը հստակ է՝ կա՛մ Ալիևի Սահմանադրությունն ու Փաշինյանի բռնապետությունը, կա՛մ «Ուժեղ Հայաստանը» և մեր անկախության պահպանումըՔննչականի մուտքի մոտ Ուժեղ Հայաստանի աջակիցները պարում ենԱրարատի ոստիկանները ապօրինի պահվող հրացաններ են հայտնաբերելՔննչականի դիմաց Սամվել Կարապետյանի աջակիցների թիվը գնալով ավելանում է․ հնչում են «Սամվել» վանկարկումներըԳերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրները հավաքվել են՝ աջակցելու Սամվել ԿարապետյանինԵրևանի կենտրոնում իշխանությունը մինչև ատամները զինված ուժայիններով պայքարում է Ազգային բարերարի դեմ. սա ամոթի և խայտառակության օր է․ Մարիաննա ՂահրամանյանԻնչպես է հաշվարկվում կենսաթոշակըԻնչքան պետք ա՝ կնստենք, դա չի հարցը, Ալիևը չի կարողանալու մեզ ստորացնել. ԿարապետյանԴավիթ Հովհաննիսյանի արդյունքը ԱԱ-ումՀանրայինը դադարել է կատարել իր աշխատանքը և ծառայում է միայն ՔՊ-ին. Ավետիք ՉալաբյանՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Անկարայում ձերբակալվել է Ռուսաստանի 34 քաղաքացի Արտահանման խրախուսմանը միտված ծրագիր Կոնվերս Բանկի ՓՄՁ հաճախորդների համար Պետդումայում նշել են Պուտինի դերը հասարակությունը պառակտելու փորձերին հակազդելու գործում Փաշինյան, ո՞վ է Ալիևի Սահմանադրության նախագիծը ադրբեջաներենից թարգմանել հայերեն. Էդգար Ղազարյան«Բարսելոնա»-ն հայտարարություն է տարածել Ռոդրիի վերաբերյալ Ռեպրեսիվ մեքենան` ընդդեմ պայքարողի և չհանձնվողի. Մարիաննա ՂահրամանյանԱզգային համերաշխությունը մեր անվտանգության և բարեկեցության գրավականն է. Մհեր ԱվետիսյանԱՄՆ-ն և Վենեսուելան բանակցում են երկրում ամերիկացի զինվորականների տեղակայման շուրջ․ NYT Իրանն ու ԱՄՆ-ն դեռևս հեռու են համաձայնության հասնելուց. Reuters Զանգեզուրի միջանցքը հնարավոր է անվանվի «Մեծ թուրանի» միջանցք. Արեգ ՍավգուլյանՈղբերգական ավտովթարից մահացած փոխգնդապետի ծնողները դեռ չգիտեն. մանրամասներ Սամվել Կարապետյանը ձերբակալված է. տեսանյութԿյանքից հեռացել է կինոռեժիսոր Տինտո Բրասը Նիկոլը ՀՀ֊ն ռեսպուբլիկա TRIPP է դարձնում. Արշակ Կարապետյան Նոյեմբերի 5-ից մինչև դեկտեմբերի 28-ը՝ ժամը 23:00-ից մինչև 07:00-ն, մասամբ սահմանափակվելու է «Լամբադա» կամրջի ստորին հատվածի երթևեկությունը. Քաղաքապետարան Ժողովրդին համախմբելը առաջնորդի պարտականությունն է. Մհեր ԱվետիսյանՓաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հ1-ը. տեսանյութՔանաքեռ-Զեյթունում ձերբակալվել են 19 և 20-ամյա թմրամիջnց տեղադրող երիտասարդներ Սեպտեմբերի 27-ը վարչախումբը միտումնավոր է անտեսում` որպես հիշատակի օր. Աննա ԿոստանյանՎարորդների ուշադրությանը․ լուսարձակների հետ կապված փոփոխություններ են սպասվում Սեզոնային գրիպի դեմ պատվաստումը կարևոր նշանակություն ունի հիվանդության ծանր ձևերի և բարդությունների կանխարգելման գործում Ucom-ը՝ Միկրոէլեկտրոնիկայի միջազգային 21-րդ օլիմպիադայի գլխավոր հովանավոր Պահանջում ենք Հանրային հեռուստաընկերությունից վերանայել իր քաղաքականությունը. Մենուա ՍողոմոնյանԱՄՆ-ն Իրանի դեմ միջուկային զինшմթերք կիրառելու կարիք չունի. Թրամփ Մարդիկ սկսում են հավաքվել Սամվել Կարապետյանի առանձնատան մոտ. տեսանյութ2027-ին Բրյուսելն առաջնահերթություն կտա մրցունակությանն ու բյուրոկրատիայի կրճատմանը․ POLITICO Փաշինյանը չի կարող «համոզել» «Ուժեղ Հայաստանին», որևէ ճնշում մեզ հետ չի պահելու. Մարիաննա ՂահրամանյանԶելենսկիի նախկին մամուլի քարտուղարին կասկածում են պետական դավաճանության մեջ