Թրամփը հրաժարվում է հանրապետականների պարտությունը համարել իրենը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հրաժարվում է ստանձնել հանրապետականների պարտության պատասխանատվությունը Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում, քանի որ իր անունը քվեաթերթիկներում չի եղել։
Նոյեմբերի 3-ին Միացյալ Նահանգներում տեղի ունեցան միջանկյալ ընտրություններ, որտեղ ամերիկացիները ընտրեցին Ներկայացուցիչների պալատի բոլոր 435 անդամներին և 35 սենատորների: CNN-ը կանխատեսում է, որ դեմոկրատները մեծամասնություն կկազմեն Ներկայացուցիչների պալատում: Bloomberg-ը ևս կանխատեսում է, որ կուսակցությունը կարող է վերահսկողություն ձեռք բերել Սենատի նկատմամբ:
«Ես չէի ցանկանա սա պարտություն համարել։ Ես ընտրացուցակում չէի։ Երբ դու առաջադրվում ես պաշտոնի համար, դա բոլորովին այլ պատմություն է», – ասել է Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում։



