Դադարեցվել է Կոտայքի մարզի Առինջ բնակավայրի մի հատվածի գազասպառողների գազամատակարարումը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱվտոմեքենայի հարվածից վնասվել է միջին ճնշման վերգետնյա գազատար, ինչի պատճառով նոյեմբերի 4-ին ժամը 10:40-ից դադարեցվել է Կոտայքի մարզի Առինջ բնակավայրի մի հատվածի գազասպառողների գազամատակարարումը։ Իրականացվում են վթարավերականգնողական աշխատանքներ, որոնց ավարտից հետո գազամատակարարումը կվերականգնվի։



