Երևան, 04.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Հայ զինծառայողի դաժան սպանության գործով Ադրբեջանը վերջնական պարտություն կրեց ՄԻԵԴ-ում

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Հայ զինծառայողի խոշտանգման և սպանության համար Ադրբեջանի պատասխանատվությունը հաստատող ՄԻԵԴ-ի վճիռը վերջնական է դարձել։ Գործը վարած իրավաբանների թիմը հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացվում է ստորև.

 

«Հայ զինծառայողի խոշտանգման և սպանության համար Ադրբեջանի պատասխանատվությունը հաստատող Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռը վերջնական է դարձել․ Ադրբեջանի դիվանագիտական բողոքներն ու գործը Մեծ պալատ փոխանցելու փորձն արդյունք չեն տվել։

 

Մեր գնահատմամբ՝ այս արդյունքը կարևոր իրավական հենարան է զինված հակամարտությունների ընթացքում տուժած անձանց և նրանց ընտանիքների պաշտպանության համար։

 

2026 թվականի նոյեմբերի 2-ին Մեծ պալատի հինգ դատավորներից բաղկացած կազմը մերժել է «Վ. Թ. և մյուսներն ընդդեմ Ադրբեջանի» գործը Մեծ պալատ փոխանցելու՝ Ադրբեջանի կառավարության դիմումը։ Այդպիսով, Դատարանի՝ 2026 թվականի հունիսի 18-ի վճիռը դարձել է վերջնական և պարտադիր կատարման։ Դիմումատուները զինծառայողի ծնողներն ու քույրն են, որոնք ՄԻԵԴ էին դիմել 2016 թվականի ապրիլի 13-ին։ Նրանց շահերը ներկայացրել է իրավաբանական թիմը՝ հանձինս Արա Ղազարյանի, Հայկուհի Հարությունյանի, Արաքս Մելքոնյանի, Արտակ Զեյնալյանի, Հասմիկ Հարությունյանի և Սիրանուշ Սահակյանի։

 

Վիրավոր և անպաշտպան զինծառայողի խոշտանգումն ու սպանությունը չեն կարող արդարացվել պատերազմով։ Դատարանը հաստատել է Ադրբեջանի պատասխանատվությունը և ճանաչել նաև ընտանիքի անդամների սեփական իրավունքների խախտումը։ Ադրբեջանի ժխտումներն ու Մեծ Պալատին ուղղված բողոքը չեն փոխել այս արդյունքը։

 

2016 թվականի ապրիլյան պատերազմի ընթացքում Թալիշի մերձակայքում մայոր Հ. Թ.-ի զինվորական մեքենան հայտնվել էր ադրբեջանական դիվերսիոն խմբի հարձակման տակ։ Նա վիրավորվել էր և այլևս չէր կարողացել ինքնուրույն տեղաշարժվել կամ պաշտպանվել։ Դատարանը հաստատել է, որ այդ վիճակում ադրբեջանցի զինծառայողները նրան խոշտանգել և սպանել են գլխատման եղանակով։ Արձանագրվել են Կոնվենցիայի 2-րդ հոդվածով երաշխավորված կյանքի իրավունքի և 3-րդ հոդվածով սահմանված խոշտանգումների արգելքի խախտումներ։

 

Դատարանը նաև առանձին գնահատել է ընտանիքի տառապանքը։ Հարազատի դաժան սպանությունը, մարմնի խեղումը և մարմնի բացակայող մասերը հետ ստանալու ու պատշաճ հուղարկավորություն կազմակերպելու անհնարինությունը ծնողների և քրոջ համար առաջացրել էին ծանր ու շարունակական հոգեկան տառապանք։ Այս հանգամանքներում Դատարանը ճանաչել է նաև նրանց իրավունքների խախտումը՝ Կոնվենցիայի 3-րդ հոդվածով արգելված նվաստացուցիչ վերաբերմունքի պատճառով։

 

Ադրբեջանը փորձել է հերքել իր զինծառայողների ներգրավվածությունը և բացառել իր պատասխանատվությունը՝ վկայակոչելով տարածքի նկատմամբ վերահսկողության բացակայությունը։ Դատարանը հաստատել է, որ զինծառայողը գտնվել է ադրբեջանական ուժերի փաստացի իշխանության ու վերահսկողության ներքո։ Ադրբեջանի վարկածին հակասել են նաև հենց ադրբեջանական պաշտոնական հայտարարություններն ու հրապարակված տեսանյութերը։ Մերժվել է նաև այն առարկությունը, թե ընտանիքը նախ պետք է դիմեր ադրբեջանական իշխանություններին։ Դատարանը հաշվի է առել հայ դիմումատուների համար առկա գործնական և համակարգային խոչընդոտները և արձանագրել, որ Ադրբեջանը չի ապահովում էթնիկ հայերի համար իրավական պաշտպանության որևէ արդյունավետ միջոց։

 

Վճռի հրապարակումից հետո Ադրբեջանն իր դժգոհությունն էր արտահայտել նաև դիվանագիտական մակարդակում։ 2026 թվականի հունիսի 22-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն է կանչվել Եվրոպայի խորհրդի Բաքվի գրասենյակի ղեկավարը։ Ադրբեջանական կողմը վճիռը որակել է անարդար և կողմնակալ՝ առարկելով, մասնավորապես, «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» անվանման և դրա մարմիններին վերաբերող ձևակերպումների դեմ։ Ադրբեջանի դժգոհությունն ու գործը Մեծ պալատ փոխանցելու փորձը չեն փոխել գործի վերջնական իրավական և արդար արդյունքը։

 

Վերջնական վճռի կատարումը վերահսկելու է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն։

 

Տեղեկացնում ենք նաև, որ մեր իրավաբանական թիմը ՄԻԵԴ է ներկայացրել 2016 թվականի քառօրյա պատերազմի ընթացքում կատարված այլ պատերազմական հանցագործությունների վերաբերյալ գանգատներ, որոնցով ակնկալում ենք նոր դատական ակտեր»,- ասվում է հայտարարությունում։

Փաշինյանը չի կարող «համոզել» «Ուժեղ Հայաստանին», որևէ ճնշում մեզ հետ չի պահելու. Մարիաննա ՂահրամանյանԶելենսկիի նախկին մամուլի քարտուղարին կասկածում են պետական դավաճանության մեջ Փաշինյանի՝ ընդդիմության նկատմամբ քաղաքական հետապնդումների իրական պատճառը. տեսանյութՉինաստանը պատրաստ է միջանկյալ ընտրություններից հետո շարունակել համագործակցությունն ԱՄՆ-ի հետ. ԱԳՆ Գյումրիում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը Հայ զինծառայողի դաժան սպանության գործով Ադրբեջանը վերջնական պարտություն կրեց ՄԻԵԴ-ում COP17-ում ներկայացվել է Ակբա բանկի Կայուն զարգացման հաշվետվությունը Հայ ժողովուրդը մերժում է Ալիևի սահմանադրությունը. տեսանյութՎախկոտ Նիկոլ Փաշինյանը դիմակավորված և զինված անձանց միջոցով մեզ «համոզելու» պրոցեսի մեջ է. Արեգա ՀովսեփյանՔՊ-ի քաղաքական մանր «ժուլիկության» մասին. Գառնիկ ԴավթյանՀՖՖ արտահերթ ժողովում փոխվել է կանոնադրությունը Հայաստանը կարող է զրկվել ձայնի իրավունքից. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռուսաստանում գտնվող Ozon-ի պահեստին Հայաստանի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմ. ԵՄ-ն կենսաչափական նոր անձնագրերի մասին Հայտնի են՝ ողբերգական վթարից զոհված ամուսինների և նրանց որդու անունները Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչ Նախնական տվյալներով մեքենայի արգելակման հետ կապված խնդիր է եղել. ՆԳ նախարարը՝ Ուշիի վթարի մասին Հայտնի են՝ ողբերգական վթարից զոհված ամուսինների և նրանց որդու անունները 350 հազար դրամ՝ յուրաքանչյուր դիմորդից․ ինչ է բացահայտվել Գյումրիի քոլեջում Փաշինյանը հայտարարեց, որ պայքարելու է ընդդիմության դեմ՝ Ալիևի սահմանադրությունն անցկացնելու համար. Նարեկ Կարապետյան«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը» հորդորում է որոշ հատվածներում կատարել ամբողջական բերքահավաք Հնարավոր են ուղևորների կուտակումներ և հերթեր. Երևանի մետրոպոլիտենը տեղեկացնում է Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ IDBank-ն ու Իդրամը ֆինանսական գրագիտության դասընթաց են անցկացրել պատանի շախմատիստների համարՍենց որ շարունակեն ՀՀ֊ն վերանվանելու են ռեսպուբլիկա TRIPP. Արշակ ԿարապետյանԴադարեցվել է Կոտայքի մարզի Առինջ բնակավայրի մի հատվածի գազասպառողների գազամատակարարումը Նոյեմբերի 5-8-ին օդի ջերմաստիճանը Հայաստանի ողջ տարածքում կնվազի 8-10 աստիճանով Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Դերենիկ ՄովսիսյանՋրափի գյուղի տարածքում 41-ամյա վարորդը «Toyota Land Cruiser»-ով բшխվել է էլեկտրասյանը և հայտնվել դաշտում․ կա վիրավnր Անցանկալի դասախոսներից ազատվելու «քաղաքակիրթ» մեթոդի և մեր անելիքների մասին. Մենուա Սողոմոնյան«Առանց աշխարհագրական սահմանափակումների անհապաղ և արդյունավետ արձագանքի» դոկտրինալ ռազմավարnւթյան տարածաշրջանային անդրադարձները և հետևանքները Հայաստանի համար. փորձագետ Այն ժողովուրդը, որը կորցնում է իր պատմական հիշողությունը, վտանգում է նաև իր ապագան. Մհեր ԱվետիսյանՆարեկ Կարապետյանի տանը խուզարկությունն ավարտվել է. երեխաների համակարգիչներն են առգրավվել. Կարեն Կարապետյան Թրամփը հրաժարվում է հանրապետականների պարտությունը համարել իրենը Սա բացառապես քաղաքական պատվերի տիրույթում է. Վարդևանյանը՝ Կարապետյանների տներում խուզարկությունների մասին Փաշինյանը վախից հրահանգել է նոր խուզարկություններ և ձերբակալություններ իրականացնել, նա վախենում է, որ «Ուժեղ Հայաստանը» կհաղթի․ հայտարարություն Ուշիի ողբերգական վթարում զոհվել են ՊՆ գնդապետը, նրա կինն ու 18-ամյա որդինՀանրայինի լրատվական բաժինը երբեք այսքան ողորմելի վիճակում չի եղել. Դավիթ ՍարգսյանԴեմոկրատները կարող են վերահսկողություն հաստատել ԱՄՆ Կոնգրեսում. հայտնի են նախնական արդյունքները Ամերիկացիները «ոչ» ասացին պшտերազմին. Ղալիբաֆ Գագիկ Ծառուկյանը պետք է օր առաջ լինի ազատության մեջ. արդարադատության համակարգից միակ ակնկալիքը սա է. Իվետա ՏոնոյանԻՀՊԿ-ն հայտնել է, որ Հորմուզի նեղուցի հարավում չորս լցանավ է պայթել ականների վրա Ես լիովին պատրաստ եմ ընդունել ընտրությունների արդյունքները. Թրամփ ՉԼ. «Բարսելոնա»-ն վստահ հաղթանակ է տարել «Ասթոն Վիլա»-ի նկատմամբ Ուրցաձորի տեղամասում ֆիքսել են տարածաշրջանում կրիտիկական վտանգված պարսկական/կովկասյան հովազի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի «Mercedes Sprinter»-ը հետիոտնային անցման վրա վրшերթի է ենթարկել հետիոտնին. վերջինը մահшցել է 18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 5-ինԻնքնաuպանnւթյnւններ գործածների մի խումբը uեկտաների հարողներ են. ԶՈւ-ում նման դեպքերը կանխելու գործառույթ ունեցող մարմինները հանցավnր անգործության են մատնված. Տիգրան Աբրահամյան «ՀայաՔվեն» Եվրոպային ներկայացնում է Հայաստանում մարդու իրավունքների իրական պատկերը. Աննա ԿոստանյանՆույնականացման քարտ և կենսաչափական անձնագիր․ որ պարագայում է հնարավոր դիմել․ ՆԳՆ