Գյումրիում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները անհատ ձեռնարկատեր Լենվել Սարգսյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում (Շիրակի մարզ, ք․ Գյումրի, Գարեգին Նժդեհ 4/7) իրականացրած վերահսկողության ընթացքում հայտնաբերել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ:
Ի մասնավորի՝
– սննդի կառույցի պատերը չեն ունեցել հարթ մակերես, գտնվել են ոչ նորոգ վիճակում, անհնար է եղել դրանց պատշաճ մաքրումն ու ախտահանումը,
– առաստաղը եղել է ոչ նորոգ վիճակում՝ կեղտի կուտակումով, եղել է մասնիկների թափվելու վտանգ:
Հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ:



