Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՀՀ կենտրոնական բանկից տեղեկացնում են, որ նոյեմբերի 4-ին, բանկի կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները.
ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.05 դրամով և կազմել 360.12 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 2.33 դրամով և կազմել 405.03 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.0362 դրամով և կազմել 4.3947 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 2.48 դրամով և կազմել 485.41 դրամ:
Ինչ վերաբերում է թանկարժեք մետաղներին, ապա ոսկու գինը նվազել է 209 դրամով և կազմել 45579 դրամ:



