Երևան, 05.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Գնաճը ֆեստիվառների և պետական միջոցների վատնումների ուղիղ հետևանքն է. միտումնավոր անգործություն է դրսևորում գնաճի զսպման առումով». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

 «Պետության ղեկավարն Ազգային ժողովում խրոխտ տոնով ասում է, որ պետական բյուջեի ցուցանիշներն ավելացել են, և բոլորը ծափահարում են։ Դրանք բոլորը գնաճի ուղիղ հետևանքն են։ Պետության ղեկավարը միտումնավոր անգործություն է դրսևորում գնաճի զսպման առումով, որպեսզի պետական բյուջեի ցուցանիշներն ավելանան, և հետո նա խրոխտ տոնով հայտարարի, թե պետական բյուջեի եկամտային մասն ավելացել է»,-«Փաստի» հետ զրույցում ասում է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար, տնտեսագետ Նաիրի Սարգսյանը, երբ զրույցի սկզբում անդրադառնում ենք երկրում գնաճի ահագնացող տեմպերին։ Ընդգծում է՝ նախ պետք է հասկանալ, թե գնաճի ճշգրիտ հիմքերը որտեղից են գալիս։ «Վերջին տարիներին, պայմանավորված մի շարք հանգամանքներով, Սփյուռքի մեր հայրենակիցների մոտ ձևավորվեց հայրենիքում տուն ունենալու բնական պահանջարկ։ Դրա հաշվին սկսվեց բնակարանային ձեռքբերումների հետաքրքրվածություն առաջ գալ։ Ինչո՞ւ եմ ասում հետաքրքրվածություն, որովհետև գործարքները դեռևս պահանջարկին չեն համապատասխանում, իրական գործարքներ դեռևս տեղի չեն ունենում այդքան մեծ ծավալով։ Այսպիսով, սպասումներ են ձևավորվում, դրանից բխում է անշարժ գույքի արժեքի բարձրացումը, ընդ որում՝ անշարժ գույքի և՛ ձեռքբերման, և՛ վարձակալության արժեքների։ Ռեստորանները, սրճարանները, խանութները, որոնք վարձակալական հիմունքներով են աշխատում, վարձակալական վճարի ավելացման պարագայում չեն կարող ապրանքների սակագները չբարձրացնել, որ կարողանան և՛ վարձավճարները, և՛ աշխատավարձերը, և՛ հարկերը սպասարկել և այլն։ Մի կողմից՝ վարձակալական սակագներն են, որի հետևանքը լինում է ապրանքների գների աճը, այնուհետև աշխատավարձի բարձրացման բնական պահանջ է ձևավորվում աշխատակազմի շրջանում։ Մարդիկ ասում են՝ չենք կարողանում այլևս նախկին աշխատավարձով ապրել, որովհետև ամսական հաստատուն ծախսերը չենք կարողանում սպասարկել. ըստ այդմ, բոլորը բնականորեն պահանջում են աշխատավարձի բարձրացում։ Սա արդեն գնաճի վրա ազդող երկրորդ փուլն է։ Հաջորդ կողմից՝ պետությունը որդեգրել է հարկերի անընդհատ ավելացման քաղաքականություն, մանր և միջին բիզնեսին դուրս է մղում, փորձում է հարկեր ավելացնել կամ վարչական, վարչարարական ճնշումներով ավելի շատ հարկ գեներացնել։ Սա երրորդ ծախսային ուղղությունն է։ Սրանց հանրագումարը հանգեցնում է ապրանքների և ծառայությունների արժեքի աճի։ Այն շարունակական պրոցես է, եթե ավելի բարձրացավ ապրանքի արժեքը, աշխատավարձի բարձրացման պահանջն ավելին է լինելու, ավելին է լինելու վարձակալության արժեքը և այլն։ Սա է գնաճի պատճառը։ Կառավարությունը բառիս բուն իմաստով անգործության է մատնված և որևէ քայլ չի ձեռնարկում գնաճը զսպելու ուղղությամբ։ Միայն հայտարարում է, որ պետբյուջեի եկամուտներն ավելացել են, և խոսում է այն մասին, որ կենսաթոշակները բարձրացրել է և այլն, բայց տասը հազար դրամով կենսաթոշակի բարձրացումը նույնիսկ գնաճը չի փոխհատուցում»,-նկատում է մեր զրուցակիցը։

Իսկ եթե դիտարկենք մի իրականություն, երբ կառավարությունն աշխատեր ի բարօրություն իր քաղաքացիների, նա ունի՞ գործիքներ՝ գոնե առաջին անհրաժեշտության ապրանքների և ծառայությունների պարագայում գնաճը զսպելու համար։ «Պետությունը պետք է Կենտրոնական բանկի, մրցակցության պաշտպանության հանձնաժողովի հետ անընդհատ համագործակցի։ Այստեղ պետք է պետական կառավարչական մարմինների հորիզոնական համագործակցություն։ Ի՞նչ է սա նշանակում։ Յուրաքանչյուր գերատեսչություն պարտավորությունն իրենից տեղափոխում է այլ գերատեսչություն, օրինակ՝ հանձնաժողովն ասում է, որ գների կայունության ապահովումը Կենտրոնական բանկի ֆունկցիոնալ պարտականությունն է, Կենտրոնական բանկն ասում է՝ միայնակ չեմ կարող դա իրականացնել, որովհետև իմ գործիքակազմը չի բավարարում ամբողջությամբ դա զսպելու ուղղությամբ: Չեն համագործակցում, պատասխանատվությունից խուսափում են բոլոր կողմերը։ Վերջերս Կենտրոնական բանկի նախագահն արդեն ավելի ադեկվատ ու պրոֆեսիոնալ մակարդակում էր արձագանքում, թե Հայաստանին այս կամ այն գործողությունների պարագայում ապոկալիպտիկ իրավիճակ է սպասվում։ Նիկոլ Փաշինյանը բրիֆինգի ժամանակ ասաց՝ ովքեր խոսում են ապոկալիպտիկ իրավիճակի մասին, տնտեսագիտությունից ընդհանրապես բան չեն հասկանում։ Մեկն է խոսում տնտեսագիտությունից, ընդ որում՝ պրոֆեսիոնալ կառույցի ղեկավարի վերաբերյալ (թեպետ քողարկված), որը նույնիսկ բարձրագույն կրթություն չունի, տեսեք, թե զավեշտն ուր է հասել։ Որևէ մեկը չի կատարում իր պարտականությունը։ Իսկ ի՞նչ պետք է անեն։ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հենց առաջնային գնաճի պարագայում անմիջապես պետք է ստուգումներ իրականացնի բոլոր վաճառքի կետերում և ուսումնասիրի, թե որոնք են դրանք ծնող պատճառները, իսկ վերհանման պարագայում ազդեցություն գործի դրանց վրա։ Շատ են դեպքերը, երբ, օրինակ՝ նույն մանրածախ վաճառքի կետերում ապրանքների ձեռքբերման գնային փոփոխություն տեղի չի ունեցել, վարձակալության արժեքի փոփոխություն դեռևս տեղի չի ունեցել, բայց նրանք արդեն իսկ բարձրացնում են ապրանքի սակագները։ Նման պարագայում ունեն օրենքներով սահմանված գործիքակազմեր, որոնք կարող են կիրառել և զսպել այդ իրավիճակը։ Այսինքն, շուկայում կեղծ դրական սպասումներ չձևավորվեն, բոլորը չնետվեն շուկա ձեռքբերումներ իրականացնելու։ Տնտեսագիտության մեջ գոյություն ունի «հոտային վարքագիծ». եթե դրական կամ բացասական սպասում է ձևավորվում, մարդիկ գոնե մեկ ամսվա սնունդ են գնում, որ հանկարծ այն ավելի չթանկանա, հարևանը հարևանից լսում է, որ ինչ-որ բան է սպասվում, և շտապում են գնումներ կատարելու։ Ակադեմիական աշխարհում սա շատ հայտնի երևույթ է։ Կառավարությունը ոչ թե պետք է առավոտից երեկո զազրախոսությամբ զբաղվի, այլ այդպիսի խնդիրների ախտորոշմամբ ու խնդիրների լուծմամբ։ Վստահեցնում եմ՝ եթե խնդիրների ճշգրիտ ախտորոշմամբ զբաղվեն, այսպիսի սարսափելի գնաճ չենք ունենա։ Երկրորդ կարևորագույն խնդիրն էլ կա, որի վերաբերյալ չկա պետական որևէ վերահսկողություն, ստուգում, արձագանք։ Ամսվա սկզբի օրերին բոլոր խանութներում գները շատ ավելի բարձր են լինում, քան վերջին օրերին, որովհետև աշխատավարձերը, թոշակները, սոցիալական նպաստները ամսվա սկզբին են փոխանցում։ Մարդիկ իրենց սպառման հիմնական ձեռքբերումները կատարում են ամսվա սկզբի օրերին։ Եթե վերահսկողություն իրականացվի, որ գնային փոփոխություն անընդհատ տեղի չունենա, մեր քաղաքացիները այսպիսի իրավիճակում չեն հայտնվի: Եթե ուշադիր լինեք, ապա ամսվա սկզբին սուպերմարկետներում օրվա մեջ երեք անգամ կտեսնեք տարբեր ապրանքների գնապիտակի փոփոխություն։ Պետք չեն բարդ տնտեսագիտական լուծումներ. եթե ընդամենը սովորական վարչարարություն իրականացվի, խնդիրն ահագին կմեղմվի»,-նշում է տնտեսագետը։

Շարունակվում են նաև գազի գնի հնարավոր բարձրացման և ապրանքների ու ծառայությունների գների վրա դրա ազդեցության մասին քննարկումները։ Սարգսյանն առաջարկում է հարցին այլ կողմից մոտենալ։ «Այստեղ կանխատեսումներ իրականացնելը շատ բարդ է։ Բայց առաջին հարցն այլ է՝ ինչո՞ւ ենք միայն քննարկում գազի սակագնի թանկացումը, միգուցե մատակարարման դադարեցո՞ւմը քննարկենք, որը հավանական սցենար է։ Քաղաքական տարբեր դրդապատճառները մի կողմ դնենք. եթե որևէ ազդեցության առումով, թեկուզ ժամանակավոր, գազի մատակարարման դադարեցում տեղի ունենա՝ թեկուզ ուղղակի վերանորոգման քողարկված անվան տակ, ի՞նչ է լինելու նման պարագայում։ Ունենալու ենք տնային տնտեսությունների վրա ուղղակի ազդեցությունից մինչև անուղղակի ազդեցություն, այն է՝ սարսափելի ապոկալիպտիկ իրավիճակ՝ սկսած ձմռան ամիսների ընթացքում բնակարանային տաքացումների անհնարինությունից, որը հանգեցնելու է տարատեսակ հիվանդությունների, հետո բուժման ծախսերի և այլն, մինչև արտադրանքի թողարկման դադարեցում։

Եթե գազի մատակարարում տեղի չունենա, սննդի արդյունաբերության հետ ի՞նչ կկատարվի, որևէ կերպ չի կարող նորմալ գնային միջավայր ձևավորվել։ Ունենալու են պահուստավորած որոշակի ապրանքներ, որոնք կարող են ընդհուպ մինչև կրկնակի գնով վաճառել հասարակությանը։ Եթե գազի գինը թանկանա, ապա պետք է տեղեկություն ունենանք՝ որքա՞ն է թանկանում, ըստ դրա կքննարկենք ազդեցությունը ընտանիքի և արդյունաբերության, ապրանքների ու ծառայությունների արժեքի վրա։ Դժվար է կանխատեսումներ իրականացնելը, որովհետև մի դեպքում խոսում են 60, մի դեպքում՝ 70 տոկոս թանկացման մասին. այս իրավիճակում պետք է սպասենք»։

Տարաբնույթ միջոցառումների՝ ֆեստիվառների ու համերգների, պետական գերատեսչությունների աշխատակազմերի, տարբեր ծրագրերի սուբսիդավորման համար կառավարությունը միլիոնավոր դրամներ է ծախսում։ Սա չի կարող իր ազդեցությունը չթողնել պետական բյուջեի վրա։ «Ֆեստիվառները հասարակության ուշադրությունը շեղելու համար են, որպեսզի հասարակությունը չհասկանա, թե սահմանադրական փոփոխություններն ինչպիսի վտանգավոր հետևանքների կարող են հանգեցնել, առաջարկվող «Թրամփի ուղու» շրջանում արտահերթ դելիմիտացիան ու դեմարկացիան ինչի կարող է հանգեցնել։ Անընդհատ զբաղեցնում են հասարակությանը, պետական բյուջեի միջոցները վատնում են, որպեսզի հասարակական ըմբոստության ալիք չառաջանա։ Ինչ վերաբերում է իրենց վարձատրությանը, ապա եթե համընդհանուր գնաճ է, թիմի մեջ դժգոհությունները զսպելու համար պետք է նրանց որևէ կերպ փոխհատուցել։ Հիմա համատարած աշխատավարձի բարձրացում կիրականացնեն, որ դժգոհությունների ալիքը մեղմեն։ Հաջորդիվ՝ կտան որոշակի արտոնություն, որ տարբեր մրցույթներին նրանք մասնակցեն և շահույթներ գեներացնեն, որպեսզի իշխանական թիմում մեկը մյուսից գոհ լինի, և ներսում ճաքեր չառաջանան։ Սա բյուջեի վրա վաղուց արդեն թողել է և շարունակում է թողնել բավականին բացասական ազդեցություն։ Հենց հիմա զգում ենք դրա հետևանքը գնաճի տեսքով։ Բյուջեի ծախսերը, այդ թվում՝ սոցիալական ծախսերը, բարձրացել են, բյուջեն չի կարողանում դրանք սպասարկել։ Երկու ճանապարհ կա։ Կա՛մ պետք է գնան թողարկվող արտադրանքի ավելացման ճանապարհով, այսինքն՝ արտահանման նոր շուկաներ որոնեն և կարողանան արտահանում իրականացնել, ավելի շատ զբոսաշրջիկներ ներգրավեն և այլն, այսինքն՝ քանակական աճով պայմանավորված՝ ստանան եկամուտների աճ, բայց տեսնում ենք՝ դա չի լինում, դեռ Ռուսաստան արտահանումներն են սահմանափակվում, կա՛մ կատարեն հարկերի բարձրացում, դա կլինի դրույքաչափի, հարկման բազայի բարձրացման կամ գնաճի տեսքով։ Յուրաքանչյուր ապրանքի արժեքի մեջ 20 տոկոսն ավելացած արժեքի հարկն է, չեմ անդրադառնում շահութահարկին կամ գույքահարկին, որը նոյեմբերին արդեն վճարելու են։ Գնաճը Նիկոլ Փաշինյանի ֆեստիվառների և պետական միջոցների վատնումների ուղիղ հետևանքն է»,-եզրափակում է Նաիրի Սարգսյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկին Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ»ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են «Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը. «Փաստ»Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ»Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ»Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ»Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի մինչև նոյեմբերի 12-ըՀայաստանյան քաղաքական ուժերի միասնական հայտարարությունը․ ՀայաՔվեՏարոն Չախոյանի հայտարարությունը՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի համատեքստում․ պահանջում են իրավական գնահատական տալ. Աննա ԿոստանյանՓաշինյանը հասկանում է՝ բախվել է մի ուժի, որը խափանելու է իր ծրագրերը, չենք ընկրկելու․ Մարիաննա ՂահրամանյանՋանքերդ ջուրն են գնալու, չես կարողանալու մեզ թուլացնել. Տիգրան ԱբրահամյանՍահմանադրությամբ նախատեսված բոլոր հնարավոր միջոցները կօգտագործենք. Նարեկ ԿարապետյանՀայտարարում ենք համազգային համախմբման ձևավորման մասին․ ընդդիմադիր ուժերի հայտարարությունըՓաշինյանը կորցրել է ինքնատիրապետումը և հայտնվել է Ալիևի գերության մեջ․ ՂազարյանԺամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Ուժեղ Հայաստան58 հայ շախմատիստ է մասնակցում Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությանըՈր ուժերն են Սամվել Կարապետյանի տանը մասնակցում քաղաքական հավաքինՊուտինը Ռուս-Հայկական Համալսարանի պրոռեկտորին պարգևատրել է Բարեկամության շքանշանովԱրտակարգ հանդիպում ընդդիմադիր ուժերի հետՊուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ժողովրդական միասնության օրվա առթիվԿԲ-ն զգուշացնում է․ քաղաքացիների տվյալներով առանց նրանց համաձայնության վարկեր են ձևակերպում11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելՎստահ եմ՝ Սամվել Կարապետյանին կտանեն կալանքի. հավա՞ք է լինելու, Նարեկ Կարապետյանը մանրամասնեցԻշխանությունը փորձում է դատարանի միջոցով կալանքի տանել Սամվել Կարապետյանին․ Նարեկ ԿարապետյանՀայ կանայք վերցրել են երկիրը փրկելու բեռը․ Մհեր ԱվետիսյանԺողովորդն էլ է հասկանում, որ ընտրությունը հստակ է՝ կա՛մ Ալիևի Սահմանադրությունն ու Փաշինյանի բռնապետությունը, կա՛մ «Ուժեղ Հայաստանը» և մեր անկախության պահպանումըՔննչականի մուտքի մոտ Ուժեղ Հայաստանի աջակիցները պարում ենԱրարատի ոստիկանները ապօրինի պահվող հրացաններ են հայտնաբերելՔննչականի դիմաց Սամվել Կարապետյանի աջակիցների թիվը գնալով ավելանում է․ հնչում են «Սամվել» վանկարկումներըԳերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրները հավաքվել են՝ աջակցելու Սամվել ԿարապետյանինԵրևանի կենտրոնում իշխանությունը մինչև ատամները զինված ուժայիններով պայքարում է Ազգային բարերարի դեմ. սա ամոթի և խայտառակության օր է․ Մարիաննա ՂահրամանյանԻնչպես է հաշվարկվում կենսաթոշակըԻնչքան պետք ա՝ կնստենք, դա չի հարցը, Ալիևը չի կարողանալու մեզ ստորացնել. ԿարապետյանԴավիթ Հովհաննիսյանի արդյունքը ԱԱ-ումՀանրայինը դադարել է կատարել իր աշխատանքը և ծառայում է միայն ՔՊ-ին. Ավետիք ՉալաբյանՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Անկարայում ձերբակալվել է Ռուսաստանի 34 քաղաքացի Արտահանման խրախուսմանը միտված ծրագիր Կոնվերս Բանկի ՓՄՁ հաճախորդների համար Պետդումայում նշել են Պուտինի դերը հասարակությունը պառակտելու փորձերին հակազդելու գործում Փաշինյան, ո՞վ է Ալիևի Սահմանադրության նախագիծը ադրբեջաներենից թարգմանել հայերեն. Էդգար Ղազարյան«Բարսելոնա»-ն հայտարարություն է տարածել Ռոդրիի վերաբերյալ Ռեպրեսիվ մեքենան` ընդդեմ պայքարողի և չհանձնվողի. Մարիաննա ՂահրամանյանԱզգային համերաշխությունը մեր անվտանգության և բարեկեցության գրավականն է. Մհեր ԱվետիսյանԱՄՆ-ն և Վենեսուելան բանակցում են երկրում ամերիկացի զինվորականների տեղակայման շուրջ․ NYT Իրանն ու ԱՄՆ-ն դեռևս հեռու են համաձայնության հասնելուց. Reuters Զանգեզուրի միջանցքը հնարավոր է անվանվի «Մեծ թուրանի» միջանցք. Արեգ Սավգուլյան